«ԱԼՖԱ ՏԵԼԵԿՈՄ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2020 թվականի հուլիսի 16-ին։ Հիմնադրման օրվանից ընկերությունը ծառայություններ է մատուցում Կոտայքի մարզի մի քանի համայնքներում՝ Արգել, Քարաշամբ,Թեղենիք, Բջնի, Կարենիս, Արզական և Բանավան։ Ընկերության ծառայություններն ամփոփված են մի քանի փաթեթների մեջ։ «ԱԼՖԱ ՏԵԼԵԿՈՄ» ընկերության կողմից ծառայության որակյալ մատուցման նպատակով գործածվում են օպտիկական մալուխներ։ Օպտիկական մալուխները լայնորեն կիրառվում են օպտիկամանրաթելային հաղորդակցության մեջ։ Այս տեսակի մուտքը դեպի ինտերնետ ավելի տնտեսող և հարմարավետ է ֆիզիկական և իրավաբանական անձանց համար։ Ընկերության նպատակն է նորարար տեխնոլոգիական լուծումների հասանելիության ապահովում բաժանորդների համար, որն էլ հնարավորություն է ընձեռում գերարագ ինտերնետ և IP հեռուստատեսություն տրամադրել իրավաբանական և ֆիզիկական անձանց։