- +37499 452222
- Հայաստան
- info@alfatelecom.am
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ
1. Առարկա
1.1. Սույն Պայմանները սահմանում են «ԱԼՖԱ ՏԵԼԵԿՈՄ» ՍՊ ընկերության կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանց հանրային էլեկտրոնային հաղորդակցության և այլ ծառայությունների մատուցման ընդհանուր դրույթներն ու պայմանները և հանդիսանում են Ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելու հրապարակային առաջարկ (Այսուհետ՝ Օֆերտա):
1.2. Օֆերտան համարվում է ամբողջությամբ և անվերապահորեն ընդունված (ակցեպտավորված ) ստորև թվարկվածներից մեկի վրա հասնելու պահից․
- Ծառայությունների ակտիվացում կամ
- Ծառայություններին բաժանորդագրվելու դիմում-հայտը Բաժանորդի կամ նոտարի վավերացրած լիազորագրի կամ դրան օրենքով սահմանված կարգով հավասարեցված լիազորագրի հիման վրա հանդես եկող Բաժանորդի ներկայացուցչի կողմից ստորագրում և ներկայացվում է Վաճառքի և սպասարկման կենտրոն և/կամ Օպերատորի անունից Ծառայությունների վաճառք իրականացնելու լիազորություն ունեցող աշխատակցին (եթե այլ կարգ նախատեսված չէ Օպերատորի կողմից) կամ
- Ծառայությունները ստանալու և Օֆերտայի պայմանները կատարելու ուղղությամբ գործողությունների կատարում (գրանցում կայքում, համապատասխան գումարի վճարում) կամ
- սույն Պայմանների՝ այլ կերպ ընդունում։
1.3. Չհակասելով այլ դրույթներին` սույն Պայմանները միաժամանակ հանդիսանում են Օպերատորի կողմից նույն առարկայի վերաբերյալ հրապարակված նախկին պայմանները նոր խմբագրությամբ հաստատելու առաջարկ (օֆերտա): Պայմանների վերաբերյալ գրավոր առարկություն և նախկինում կնքված պայմանագրի դադարեցման պահանջ չստանալու դեպքում` սույն Պայմանները կհամարվեն Բաժանորդի կողմից գործողությամբ ամբողջությամբ ակցեպտավորված, եթե նշված ամսաթվից հետո բաժանորդը շարունակում է օգտվել Ծառայություններից:
Սահմանումներ․
2.1 Օպերատոր՝ «ԱԼՖԱ ՏԵԼԵԿՈՄ» ՍՊ ընկերություն՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից տրամադրված լիցենզիաների և թույլտվությունների հիման վրա ՀՀ-ում հանրային էլեկտրոնային հաղորդակցության, հեռուստատեսային և այլ ծառայություններ մատուցող ընկերություն։
2.3 Հանրային էլեկտրոնային հաղորդակցության և այլ ծառայություններ` Օպերատորի կողմից մատուցվող ծառայություններ, որոնք ներառվում, բայց չեն սահմանափակվում սույն Պայմանների 3․1 կետում նշված ցանկով
2.4 Օպերատորի Ցանց կամ Ցանց` Օպերատորի կողմից շահագործվող էլեկտրոնային հաղորդակցության ցանց՝ հաղորդման համակարգ, իսկ համապատասխան դեպքերում նաև միացնող- անջատող կամ ուղղորդող սարքավորումներ և այլ ռեսուրսներ, որոնք թույլ են տալիս հաղորդել ազդակներ օպտիկամանրաթելային և/կամ այլ տեսակի մալուխով (այսուհետ՝ Ամրակցված ցանց)։
2.5 Ցանցի Ծածկույթ՝ աշխարհագրական վայր/տարածք, որտեղ (որի սահմաններում) առկա է Օպերատորի Ամրակցված ցանցով (Ամրակցված ցանցի ծածկույթ) և/կամ Շարժական ցանցով (Շարժական ցանցի ծածկույթ) մատուցվող Ծառայություններից օգտվելու տեխնիկական հնարավորությունը:
Ցանցի ծածկույթի, դրա սահմաններում մատուցվող ծառայությունների, կիրառվող տեխնոլոգիաների վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է Օպերատորի կայքում https://www.alfatelecom.am հղումով :
2.6 Անձնական գրասենյակ՝ Օպերատորի կայքի միջոցով ստեղծված բաժանորդի անձնական էջը/տիրույթը, որի միջոցով Բաժանորդը կարող է կատարել բաժանորդագրման հետ կապված Օպերատորի կողմից սահմանված և թույլատրելի գործողություններ, փոփոխություններ, ինչպես նաև ծանոթանալ Ծառայությունների մատուցմանն առնչվող բոլոր տեղեկություններին, փոփոխություններին:
2.7 Վաճառքի և սպասարկման կենտրոն (ներ)՝ հաճախորդների սպասարկման համար Օպերատորի կողմից առաջարկվող Ծառայությունների և սարքավորումների վաճառքի և սպասարկման մասնագիտացված կենտրոն(ներ):
2.8 Զանգերի կենտրոն՝ Օպերատորի մասնագիտացված ստորաբաժանում, որտեղ դիմելով, զանգահարելով Բաժանորդը կարող է տեղեկություն ստանալ իրեն մատուցվող Ծառայությունների, հաշվարկված վճարների, մատուցվող հավելյալ ծառայությունների, ինչպես նաև Ծառայությունների սահմանափակման/կասեցման (դադարեցման) պատճառների վերաբերյալ՝ անհրաժեշտության դեպքում ստանալով տեխնիկական աջակցություն, կատարել Օպերատորի կողմից սահմանված և թույլատրելի փոփոխություններ Բաժանորդային պայմանագրում և այլն:
2.9 Բաժանորդ կամ Դուք՝ ցանկացած անձ, ում հետ կնքվել է Բաժանորդային Պայմանագիր:
2.10 Կորպորատիվ Բաժանորդ՝ առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններ, անհատ ձեռնարկատերեր:
2.11 Տարածք` բնակարան/բնակելի տուն, առանձնատուն, գործունեության հասցե կամ այդպիսի նպատակին ծառայող տարածք, որտեղ Բաժանորդը ցանկանում է ստանալ Օպերատորի Ամրակցված ցանցով՝ այդ թվում ինտերնետի և այլ ծառայությունների ներառմամբ սակագնային փաթեթներով մատուցվող Ծառայություն(ներ)ը:
2.12 Համակարգ՝ ավտոմատացված համակարգ, որի միջոցով հաշվառվում է Բաժանորդին մատուցված Ծառայությունների տեսակը, ծավալը, արժեքը, ձևավորվում են հաշիվները, հաշվարկվում են Բաժանորդների պարտքերը, ստացված վճարումները և ներկայացվում ամփոփ արդյունքները (քաղվածք).
2.13 Հաշիվ` համակարգում վերլուծական հաշվարկի ռեգիստր, որն օգտագործվում է Հաշվարկային ժամանակահատվածում Բաժանորդին մատուցվող Ծառայությունների ծավալների և դրանց դիմաց գանձվող վճարումների հաշվառման համար և ներկայացվում Բաժանորդին՝ վճարման:
2.14 Հաշվարկային ժամանակաշրջան՝ օրացուցային ամիս, որի ընթացքում հետվճարային համակարգի Բաժանորդներին մատուցվել են ծառայությունները: Կանխավճարային համակարգի բաժանորդների համար սահմանվում են այլ ժամկետներ:
2.15 Բիլինգի Օր` Հաշվարկային ժամանակաշրջանին հաջորդող ամսվա որոշակի օր, երբ ամփոփվում է Հաշվարկային ժամանակաշրջանում հետվճարային համակարգի Բաժանորդին մատուցված Ծառայությունների դիմաց հաշվարկված և Բաժանորդի կողմից վճարման ենթակա գումարը, որի հիմքով ձևավորվում է հաշիվը (այն լինում է ամսվա մեջ մեկ օր):
2.16 Դիմում-հայտ` Օպերատորի կողմից սահմանված ձևի գրավոր փաստաթուղթ (սույն Պայմաններն ամբողջությամբ և անվերապահորեն ընդունելու և դրանց համաձայն մատուցվող Ծառայություններին բաժանորդագրվելու վերաբերյալ) ստորագրված (կնքված) բաժանորդի (վերջինիս լիազորված անձի) կողմից:
2.17 BAN՝ թվերի համակցություն, որն օգտագործվում է Բիլինգային համակարգում բաժանորդի նույնականացման նպատակով, որը միաժամանակ համարվում է բաժանորդային պայմանագրի համարը:
2.18 Գաղտնաբառ` Ծառայության որոշակի տեսակներից օգտվելու, ինչպես նաև Անձնական գրասենյակ մուտք գործելու համար բաժանորդի կողմից որոշվող տառերի, նշանների և/կամ թվերի համակցություն, որն օգտագործվում է բաժանորդի նույնականացման համար:
2.19 Սակագնային պլան՝ Օպերատորի կողմից սահմանված և հրապարակված Ծառայության տեսակ, որով սահմանվում է Ծառայության անվանումը, առանձնահատկությունները, մատուցման պայմանները և այլ տեղեկություններ:
2.20 Սակագնային Փաթեթ(ներ)` որոշակի վավերականության ժամկետով հավելյալ րոպեների, ինտերնետ MB-ի, կարճ հաղորդագրությունների և այլ ծառայությունների փաթեթներ, որոնցից կարելի է օգտվել առանց ընթացիկ Սակագնային Պլանը փոխելու անհրաժեշտության:
2.21 Ծառայությունների Փաթեթ(ներ)` մի քանի տարբեր Ծառայություններ իր մեջ ներառող և մեկ անվանմամբ ու արժեքով (գնով) հաշվարկվող Ծառայություն:
2.22 Տրաֆիկ` էլեկտրոնային տեղեկատվության միավորների ագրեգացիա, որը ներառում է տվյալներ, որոնք փոխանցվում են էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի միջոցով:
2.23 Սարք` Ամրակցված ցանցով մատուցվող Ծառայություններ տրամադրելու համար Օպերատորի կողմից օգտագործման իրավունքով (հանձնման-ընդունման ակտով) Բաժանորդին տրամադրվող սարք կամ սարքեր իր (իրենց) պատկանելիքներով և մալուխ(ներ)ով։
2.24 Սարքավորում՝ Օպերատորի ցանցի հետ համատեղելի տեխնիկական միջոցները և/կամ սարքերը, որոնց միջոցով Բաժանորդը կարողանում է օգտվել Օպերատորի ցանցով մատուցվող Ծառայություններից։
2.25 Անձնական տվյալներ՝ Ձեր (Բաժանորդի) անունը, ազգանունը, ծննդյան տարին, ամիսը և ամսաթիվը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները համարը, Գաղտնաբառը (եթե առկա է), կատարած վերջին գործողությունները (վճարում, հաշվեկշռի լիցքավորում, Ծառայության ակտիվացում և այլն) և այլ տվյալներ, որոնք թույլ են տալիս կամ կարող են թույլ տալ ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել Բաժանորդի ինքնությունը, որոնք օգտագործվում են առանձին կամ միասին` համաձայն Օպերատորի կողմից սահմանված Կարգի:
2.26 Պահպանման աշխատանքներ՝ Ծառայությունների պատշաճ և շարունակական մատուցումն ապահովելու համար Օպերատորի կողմից իրականացվող՝ Օպերատորի Ցանցի վերազինման, վերականգնման, վերանորոգման, թարմացման, ընդլայնման, փոխարինման, պահպանման, ամրապնդման, վերադասավորման, ինչպես նաև վթարների, թերությունների և անսարքությունների վերացման կամ նմանատիպ այլ աշխատանքներ:
3. Մատուցվող Ծառայություններ
3.1 Սույն Օֆերտայի շրջանակում Օպերատորի կամ որոշ ծառայությունների դեպքում Օպերատորի կողմից նախընտրած երրորդ անձի հետ համատեղ մատուցվում են հետևյալ Ծառայությունները
· Ամրակցված կապի ծառայություններ
· Լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ,
· Տեսազանգի ծառայություններ (videocall),
· IP հեռուստատեսության ծառայություն (IP TV, OTT, տեսավարձույթ)(TV ծառայություններ),
· Տվյալների փոխանցման ծառայություններ (DATA),
· Տեսավարձույթի ծառայություն (VOD),
· Կորպորատիվ հաճախորդներին տրամադրվող VPN, ICloud, Hosting, ծառայություններ
· Ինտերնետի, WIFI տրամադրման/ակտիվացման ծառայություն,
· Լրացուցիչ սարքերի տրամադրման և լրացուցիչ մալուխների մոնտաժման ծառայություն,
· Հավելվածներով Օպերատորի կողմից տրամադրվող ծառայությունների համար վճարում կատարելու ծառայություն
· Հեռահաղորդակցության և այլ ծառայություններ:
3.2 Պետական, գործադիր և տեղական ինքնակառավարման մարմիններին մատուցվող ծառայությունների համար կարող են սահմանվել սույն Պայմաններից տարբերվող և «Գնումների մասին» օրենքին համապատասխանող այլ Պայմաններ:
4. Բաժանորդագրում, Բաժանորդային պայմանագիր
4.1. Ակցեպտավորման պահից Oֆերտան՝ Պայմանների բոլոր կետերի պահպանմամբ, բաժանորդի կողմից ներկայացված Ծառայությունների նախընտրած սակագնային փաթեթին/պլանին բաժանորդագրման դիմում-հայտը (այդ թվում առկայության դեպքում՝ դրա հավելվածները) (այսուհետ Դիմում), սույն Պայմանների, կնքված լրացուցիչ համաձայնագրերի, առանձին Ծառայությունների և/կամ Սակագնային Փաթեթների վերաբերյալ Օպերատորի կայքում հրապարակված նկարագրության, պայմանների ու սակագների, հատուկ առաջարկների, ինչպես նաև յուրաքանչյուր Ծառայությունից օգտվելու վերաբերյալ Օպերատորի կողմից սահմանված ընթացակարգերի և կանոնների (այսուհետ՝ Կարգեր/Կանոններ), Անձնական տվյալների մշակման քաղաքականության հետ մեկտեղ, կազմում են Օպերատորի և Բաժանորդի միջև կնքված և կատարման համար պարտադիր պայմանագիր (ստորև` «Բաժանորդային Պայմանագիր» )
4.2. Նշված փաստաթղթերի միջև տարընթերցումների և հակասությունների առկայությանդեպքում համապատասխան փաստաթղթերի դրույթները կիրառվում են հետևյալ գերակայությամբ` Դիմում- հայտ, Հատուկ Պայմաններ, սույն Պայմաններ, Բաժանորդային պայմանագիր և Սակագներ, Ծառայությունների փաթեթ, Սակագնային փաթեթ/պլան, Առաջարկի նկարագիր, Կարգեր/Կանոններ:
4.3. Բաժանորդային Պայմանագիր կնքելու համար Դիմում-հայտին կից Դուք պետք է ներկայացնեք նաև Օպերատորի կողմից պահանջվող փաստաթղթեր, որոնք հաստատում են Ձեր անձը, հաշվառման/բնակության հասցեն, իրավաբանական անձի, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` պետական գրանցան կամ հարկային հաշվառման տվյալները, դիմում հայտը ներկայացուցչի միջոցով ներկայացնելու դեպքում` նոտարական կարգով հաստատված լիազորագիրը և ներկայացուցչի
(լիազորված անձի) անձը հաստատող փաստաթղթերը, ամրակցված կապի ծառայությունների դեպքում այն տարածքի հասցեն, որտեղ պետք է մատուցվեն Ծառայությունները և/կամ տեղադրվի Սարքը և/կամ Օպերատորի կողմից ողջամտորեն պահանջվող այլ փաստաթղթեր (այդ թվում բնօրինակ) ու տվյալներ (այսուհետ՝ Պահանջվող Փաստաթղթեր):
4.4. Դիմում-հայտում կամ բաժ-յան հայտ Բաժանորդն ընտրում է Ծառայությունների ցանկը և/կամ այն Սակագնային Պլանները/Փաթեթները, որի (որոնց) պայմաններով ցանկանում է ստանալ Ծառայությունները:
4.5. Օպերատորի կողմից առաջարկվող Ծառայությունների տեսակները, նկարագրությունները, դրանց մատուցման առանձնահատկություններն ու սակագները, ինչպես նաև Ծառայություններին վերաբերող բոլոր տեղեկությունները սահմանվում են Օպերատորի կողմից և հասանելի են Օպերատորի կայքում, Վաճառքի և սպասարկման կենտրոնում՝ ցպահանջ:
4.6. Ըստ մատուցվող Ծառայության առանձնահատկությունների` Օպերատորը կարող է այդ Ծառայությունից օգտվելու Դիմում-հայտ ներկայացրած անձի կամ անձանց խմբերի համար սահմանել այլ պայմաններ, որոնք կամրագրվեն Առաջարկի Նկարագրով և/կամ դիմում-հայտով:
4.7. Մատուցվող ծառայություններից օգտվելու պայմանագիր կնքելու/լուծելու, դրանում փոփոխություններ և լրացումներ կատարելու, ինչպես նաև հավելյալ այլ ծառայություններ մատուցելու դիմում-հայտերի ձևերը և բովանդակությունը սահմանվում են Օպերատորի կողմից, հասանելի են Վաճառքի և սպասարկման բոլոր կենտրոններում և Ձեր կողմից դիմում-հայտերի ձևերը չպահպանելու դեպքում Օպերատորն իրավունք ունի չընդունել դրանք և/կամ ընթացք չտալ:
4.8. Օպերատորի կայքում հրապարակված և հասանելի նյութերը և/կամ փաստաթղթերի թղթային տարբերակը կարող է տրամադրվել միայն Ձեր պահանջով:
4.9. Oպերատորի կողմից սահմանված դեպքերում Ծառայություններին բաժանորդագրումը կարող է իրականացվել Բաժանորդային Պայմանագրով սահմանված փորձնական ժամկետով: Փորձնական ժամկետը տրամադրվում է Ծառայությունը փորձարկելու նպատակով, մասնավորապես` պարզելու համապատասխանում է արդյոք այն Ձեր պահանջներին և կարիքներին, արդյոք առկա է Ցանցի Ծածկույթ և Ծառայության հասանելիություն այն վայրերում, որտեղ Դուք հիմնականում նախատեսում եք օգտվել Ծառայությունից: Փորձնական ժամկետի ընթացքում Բաժանորդային Պայմանագիրը չլուծելու դեպքում համարվում է, որ ծառայության առաջարկվող պայմաններն և ներկայացվող նկարագիրը համապատասխանում է Ձեր կարիքներին և պահանջներին:
4.10. Փորձնական ժամկետը լրանալուց հետո Բաժանորդային Պայմանագրի լուծումն իրականացվում է տվյալ Ծառայությունից հրաժարվելու մասին դիմումի ներկայացմամբ: Փորձնական ժամկետի ավարտին Պայմանագրի լուծման մասին սահմանված կարգով դիմում չներկայացնելու դեպքում Պայմանագիրը համարվում է կնքված անորոշ ժամկետով կամ Օպերատորի կողմից սահմանված այլ պայմաններով:
4.11. Որոշ դեպքերում Բաժանորդային Պայմանագիրը կարող է կնքվել որոշակի ժամկետով Օպերատորի Բաժանորդ մնալու պարտավորությամբ: Այդ ժամկետը լրանալուց հետո Բաժանորդային Պայմանագիրը համարվում է անորոշ ժամկետով կնքված, եթե այն չի լուծվում Ձեր կամ Օպերատորի կողմից Բաժանորդային Պայմանագրով, Համաձայնագրով կամ օրենքով սահմանված կարգով և դեպքերում:
4.12. ՀՀ օրենսդրության շրջանակներում Օպերատորն իրավունք ունի հրաժարվել Բաժանորդային Պայմանագիրը կնքելուց և/կամ Ծառայություններին կամ դրանց մի մասին հասանելիություն ապահովելուց և/կամ սահմանված ժամկետներում վճարումները չկատարելու դեպքում միակողմանի կարգով հրաժարվել Բաժանորդային Պայմանագիրը կատարելուց՝ լուծված համարելով այն՝ Օպերատորի կողմից սահմանված ձևով (հեռախոսացանց, գրություն, կարճ հաղորդագրություն, զետեղում Օպերատորի կայքում, ԶԼՄ-ներ) ծանուցելով Բաժանորդին հետևյալ հիմքերից թեկուզ մեկի առկայության դեպքում`
4.12.1. Տարածքը գտնվում է Ցանցի ծածկույթից դուրս կամ գտնվում է Ցանցի ծածկույթի սահմաններում, սակայն Ծառայությունների մատուցման համար տեխնիկական
հնարավորությունները բացակայում են/սպառված են, (օրինակ՝ մալուխների քանակն այդ տարածքում/շենքում, կամ տվյալ հասցեում մալուխներ անցկացնելու համար չկան անհրաժեշտ ենթակառուցվածքներ (դիտահորեր, հենասյուներ և այլն)) կամ բացակայում են անհրաժեշտ թույլտվություններ/համաձայնություններ Ծառայությունների մատուցմանն ուղղված աշխատանքների կատարման համար, լիազոր մարմինը թույլ չի տալիս իրականացնելու շենքում մալուխներ մոնտաժելու աշխատանքներ,
4.12.2. մինչև Տարածքում տեղադրված նախկին Սարքերը հայտնաբերելու գործընթացի ավարտը,
4.12.3. Օպերատորի կողմից Տարածքում մեկ այլ Բաժանորդային պայմանագրի շրջանակներում արդեն իսկ մատուցվում են պահանջվող Ծառայությունները,
4.12.4. Բաժանորդը Օպերատորի հետ նախկինում կնքված որևէ պայմանագրի շրջանակում վերջինիս հանդեպ ունի չկատարված պարտավորություն(ներ),
4.12.5. Բաժանորդը, նախկինում օգտվելով Օպերատորի կողմից առաջարկվող Ծառայություններից (այդ թվում՝ խթանիչ առաջարկներից), խախտել է Բաժանորդային Պայմանագրի պահանջները կամ թույլ է տվել կեղծիքներ կամ չարաշահումներ,
4.12.6. Օպերատորի կողմից սահմանված ձևով չեն ներկայացվել պահանջվող փաստաթղթերը՝ Դիմում-հայտը և/կամ այլ անհրաժեշտ տեղեկությունները
4.12.7. Բաժանորդի կողմից ներկայացված փաստաթղթերում կամ տեղեկություններում առկա են կեղծիքներ կամ սխալ տվյալներ,
4.12.8. Վճարունակության ստուգման ընթացակարգերի առկայության դեպքում Ծառայությանը բաժանորդագրվելու համար դիմող անձը գնահատվում է անհուսալի պարտապան կամ չի բավարարում Օպերատորի կողմից տվյալ Ծառայության համար սահմանված վճարունակության և նմանատիպ այլ պահանջները,
4.12.9. Տարածքը, որտեղ պետք է ֆիզիկական անձին մատուցվեն Ամրակցված ցանցի Ծառայությունները, Օպերատորի գնահատմամբ հանդիսանում կամ ծառայում է որևէ իրավաբանական անձի և/կամ անհատ ձեռնարկատիրոջ փաստացի գործունեության վայր և/կամ ֆիզիկական անձի կողմից շահույթ ստանալու կամ այլ տնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով օգտագործվող տարածք,
4.12.10. Տարածքի սեփականատերը և/կամ համասեփականտերը դիմել է Օպերատորին՝-Տարածքում Ծառայությունների մատուցումը դադարեցնելու համար:
4.13. Որոշ դեպքերում (եթե օրինակ դիմողը չունի մշտական բնակության վայր ՀՀ-ում, հաշվառված չէ ՀՀ տարածքում, ՀՀ քաղաքացի չէ կամ ՀՀ-ում չունի համապատասխան կացության կարգավիճակ և/կամ Օպերատորի կողմից նախատեսված այլ դեպքերում, կամ ունի դեռևս չկատարված պարտավորություն,) Օպերատորը կարող է հրաժարվել Ծառայությունների համար Բաժանորդային Պայմանագիր կնքելուց կամ դրա կնքման համար կարող է առաջադրել լրացուցիչ պահանջներ կամ պայմաններ, այդ թվում՝ պահանջել պարտավորությունների կատարման ապահովման միջոցներ (դեպոզիտ):
4.14. Բաժանորդային Պայմանագիր կնքելուց, Ծառայություններին կամ դրանց մի մասին հասանելիություն ապահովելուց, Սարքավորումների վաճառքից կամ գումարային սահմանաչափի սահմանումից կամ փոփոխումից առաջ Օպերատորն իրավունք ունի իրականացնել Ձեր վճարունակության ստուգում օրենքով չարգելված ցանկացած եղանակով և աղբյուրից, այդ թվում` Ձեզանից պահանջելով ներկայացված տեղեկատվությունը հիմնավորող լրացուցիչ փաստաթղթեր, կատարելով համապատասխան հարցումներ և/կամ պահանջել լրացուցիչ ապահովման միջոցներ: 4.15.Օպերատորն իրավունք ունի սահմանափակել յուրաքանչյուր Բաժանորդին տրամադրվող Սարքերի, Սարքավորումների կամ Ծառայությունների քանակը:
4.16. Կապ հաստատելով հաճախորդների սպասարկման կենտրոնի հետ զանգի կամ կապի այլ միջոցներով և անցնելով Բաժանորդի նույնականացման փուլը` Բաժանորդը կարող է այնպիսի փոփոխություններ կատարել Բաժանորդային Պայմանագրում, որոնք թույլատրելի են համարվում Օպերատորի կողմից:
4.17. Օպերատորը՝ առանձին դեպքերում (սույն կետում նշված պայմաններով) հեռախոսակապով կարող է հանդես գալ Բաժանորդին հասանելի առաջարկություններով։ Հիշատակված առաջարկությունից օգտվելու Բաժանորդի ցանկության դեպքում Բաժանորդային պայմանագրում փոփոխություն կատարելու որևէ գրավոր փաստաթուղթ Օպերատորի և Բաժանորդի միջև չի կնքվում, իսկ հավաստումը (ապացույցը) առ այն, որ Բաժանարոդային Պայմանագրում փոփոխությունները կատարվել են և ընդունելի են Բաժանորդի համար, հանդիսանում է Բաժանորդի կողմից կատարված առաջին վճարումը:
4.18. Բաժանորդի ներկայացուցչին Բաժանորդի անունից գործողություններ կատարելու լիազորություն տրամադրող փաստաթղթի գործողության դադարեցման կամ անվավերության դեպքում Դուք պարտավոր եք անմիջապես տեղեկացնել Օպերատորին: Մինչև նման փոփոխության մասին Օպերատորին տեղեկացնելը/կամ չտեղեկացնելը Ձեր ներկայացուցչի պահանջների կատարմանն ուղղված Օպերատորի գործողությունները և դրանց արդյունքում ծագած պարտավորությունները համարվում են իրավաչափ և կատարված Ձեր անունից:
4.18Եթե Բաժանորդային պայմանագրի կնքումից հետո պարզվի, որ Ձեր կողմից նշված Տարածքի հասցեն չի համապատասխանում Օպերատորի Բիլինգային համակարգում առկա հասցեների բազային (որը վերցված է ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի կոմիտեից և պարբերաբար թարմացվում է), Օպերատորն իրավունք ունի միակողմանի կարգով ուղղելու (փոփոխելու) Բաժանորդային պայմանագրում նշված Տարածքի հասցեն:
5. Ծառայությունների մատուցման կարգը և պայմանները
5.1. Ծառայությունները, ըստ իրենց տեսակի, մատուցվում են Օպերատորի Ամրակցված ցանցերով, որոնցից յուրաքանչյուրն ունի իր մատուցման Կանոններն ու առանձնահատկությունները:
5.2. Օպերատորի կողմից նախատեսված դեպքերում` Ծառայությունները կարող են մատուցվել Օպերատորի կողմից նախընտրած երրորդ անձանց կողմից կամ համատեղ: Օպերատորը կարող է Բաժանորդին հասանելի դարձնել երրորդ անձանց կողմից մատուցվող ծառայություններ` նման երրորդ անձանց հետ հարաբերություններում հանդես գալով որպես Բաժանորդի գործակալ, որը գործում է իր անունից, սակայն Բաժանորդի հաշվին և հանձնարարությամբ:
5.3. Բաժանորդագրման տեսակը, Ծառայությունների փաթեթը, Սակագնային Պլանը/Փաթեթը և/կամ Ծառայությունները բաժանորդագրման պահին ընտրում եք Դուք Ձեր պահանջներին համապատասխան:
5.4. Բաժանորդային Պայմանագիր կնքելիս Օպերատորի կողմից լռելյայն ակտիվացվում են այն հավելյալ Ծառայությունները, որոնց համար լրացուցիչ վճարումներ չեն պահանջվում (եթե այլ բան սահմանված չէ Օպերատորի կողմից):
5.5. Օպերատորի կողմից մատուցվող որոշ Ծառայություններ Ձեր կողմից կարող են ակտիվացվել ձայնային մենյուի, Ձեր սարքավորման կարգաբերումների միջոցով կամ այլ եղանակով, ինչպես նաև Օպերատորի Վաճառքի և սպասարկման կենտրոն այցելելու կամ այլ հնարավոր եղանակներով:
5.6. Նախքան լրացուցիչ վճարում պահանջող Ծառայությունների ակտիվացումը, Դուք պարտավոր եք ստուգել պատվիրվող Ծառայությունն օգտագործելու համար Ձեր սարքավորման հնարավորություններն ու սահմանափակումները՝ հասկանալու համար, թե արդյո՞ք կարող եք
ակտիվացվող Ծառայությունից օգտվել տվյալ սարքավորմամբ: Հնարավոր ռիսկերը այս դեպքում կրում եք Դուք.
5.7. Որոշ Ծառայություններ Ձեզ կարող են մատուցվել միայն, եթե Ձեր վերջնակետային սարքավորումը համապատասխանում է նման Ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ տեխնիկական հնարավորություններին։
5.8. Օպերատորի կողմից սահմանված կարգով դիմում-հայտը և Պահանջվող փաստաթղթերը ներկայացնելով առձեռն, համաձայնագիր կնքելով, իսկ Օպերատորի կողմից սահմանված դեպքերում նաև կապի այլ միջոցներով Դուք իրավունք ունեք փոփոխել Ձեր բաժանորդագրման տեսակը, Սակագնային Պլանը կամ միևնույն Սակագնային Պլանի ներսում ծառայությունների ցանկը և/կամ ակտիվացնել լրացուցիչ Ծառայություններ` պայմանով, որ այդպիսի պահանջ ներկայացնելու պահին Օպերատորի նկատմամբ չունեք չկատարված պարտավորություն (պարտք), եթե այլ բան սահմանված չէ Օպերատորի կողմից: Ընդ որում, Հաշվարկային ժամանակաշրջանի ավարտից հետո բաժանորդին կներկայացվի վերջնական հաշիվ, ինչը կընդգրկի Հաշվարկային ժամանակաշրջանում կատարած բոլոր՝ այդ թվում, ռոումինգի զանգերը, կամ ՍՓ-ում ընդգրկված ամսական ներառումներից հետո փաստացի օգտագործված ծառայությունների ծավալի հաշվարկը։ Օպերատորն իրավունք ունի սահմանել լրացուցիչ վճար յուրաքանչյուր այդպիսի փոփոխության համար:
5.9. Ծառայությունների, Սակագնային Պլանների փոփոխությունների դեպքերում Ձեր Հաշվին առկա բոնուսները, ավտոմատ գեներացված առաջարկներն ու ծառայությունները, ինչպես նաև այլ արտոնությունները ենթակա չեն վերադարձման կամ փոխանցման Ձեր նոր Հաշվին, և/կամ Ծառայությանը, եթե այլ բան չի սահմանվում Օպերատորի կողմից:
5.10 Ձեր Անձնական տվյալներն օգտագործվում են բաժանորդագրման տեսակի, Ծառայությունների փաթեթի, Սակագնային Փաթեթի/Պլանի, Ծառայությունների (դրանց տեսակների) փոփոխության և լրացուցիչ Ծառայությունների ակտիվացման, ինչպես նաև Օպերատորի կողմից Ձեզ տեղեկատվության տրամադրման, Ծառայությունների դիմաց վճարումներ կատարելու և Օպերատորի կողմից սահմանված այլ դեպքերում:
5.11 Ծառայությունների տեսակների և սակագների, Առաջարկի նկարագրի, Սակագնային Պլանների և Փաթեթների, պարտքերի և գանձված գումարների վերաբերյալ տեղեկատվություն Բաժանորդը կարող է ստանալ Վաճառքի և սպասարկման կենտրոնում, Անձնական գրասենյակից, Օպերատորի կայքից կամ Զանգերի կենտրոնից։
5.12 Ծառայության մի առաջարկից, որը ենթադրում է որոշակի ժամկետում Օպերատորի Բաժանորդ մնալու պարտավորություն, մեկ այլ առաջարկի անցումը (առանց Բաժանորդային Պայմանագրով/համաձայնագրով նախատեսված տուգանքը վճարելու) հնարավոր է միայն սահմանված ժամկետի ավարտից հետո, իսկ մինչև դրա ավարտը՝ միայն Օպերատորի բացառիկ հայեցողությամբ, հակառակ դեպքում նման անցումը կդիտվի որպես Ձեր ստանձնած պարտավորության խախտում և Օպերատորն իրավունք կունենա Ձեզանից պահանջել սահմանված տույժերը, տուգանքները, հրաժարագինը:
5.13 Բաժանորդային Պայմանագրի կողմ դառնալով՝ Բաժանորդը (Դուք) տալիս է իր համաձայնությունը Օպերատորի Ցանցի (և ոչ միայն) միջոցով ստանալու այլ կազմակերպությունների կողմից ուղարկվող գովազդային, առևտրային և/կամ այլ հաղորդագրություններ, նյութեր և/կամ տեղեկություններ :
6. Ծռայությունների մատուցումը
6.1. Օպերատորը Ծառայությունները մատուցում է ՀՀ օրենսդրությանը, իրեն տրամադրված լիցենզիաներին և թույլտվություններին, Բաժանորդային Պայմանագրին, սույն Պայմաններին, Օպերատորի ներքին ընթացակարգերին և քաղաքականություններին համապատասխան:
6.1.1 Օպերատորի կողմից սահմանված դեպքերում Ծառայությունները կարող են մատուցվել Օպերատորի և իր կողմից նախընտրած երրորդ անձանց կողմից համատեղ:
6.1.2 Համատեղ մատուցվող ծառայություններ ստանալու նպատակով Դիմում-հայտ ներկայացնելով և Բաժանորդային պայմանագիր կնքելով՝ Բաժանորդը անվերապահորեն ընդունում է նաև համատեղ մատուցվող ծառայություններ մատուցելու նպատակով Օպերատորի կողմից նախընտրած երրորդ անձի ծառայությունների մատուցման պայմանները:
6.1.3 Հեռուսատեսային ծառայությունները կարող են մատուցվել Օպերատորի և Տեսալսողական մեդիա ծառայություն մատուցող այլ անձի հետ համատեղ։ Ծառայությունների մատուցման պայմանները հասանելի են ընկերության կայքում www. alfatelecom.am
6.2 Ամրակցված ցանցով Ծառայություններ մատուցելու համար Բաժանորդային Պայմանագրի կնքումից հետո Բաժանորդի Տարածքում Օպերատորի մասնագետների կողմից հնարավորինս սեղմ ժամկետներում տեղադրվում և կարգաբերվում է ենթակառուցվածքը (Սարքը) և միացվում Օպերատորի Ամրակցված Ցանցին:
6.3 Եթե Բաժանորդն ունի այնպիսի սերտիֆիկացված սարք, որի միջոցով՝ ըստ Օպերատորի մասնագետների կարծիքի, հնարավոր կլինի պատշաճ և Ցանցի համար անվտանգ օգտվել Ծառայություններից, ապա Բաժանորդի ցանկության դեպքում Օպերատորը կարող է Ամրակցված ցանցով տրամադրվող Ծառայությունները մատուցել այդ սարք(եր)ով:
6.4 Սույնով Դուք համաձայն եք, որ Ծառայությունները մատուցվում են Օպերատորի Ցանցի առկա տեխնիկական հնարավորություններին և թողունակությանը, Ցանցի Ծածկույթին, օգտագործվող սարքավորումների հնարավորություններին ու առանձնահատկություններին համապատասխան և դրանց սահմաններում:
6.5 Օպերատորի Ցանցի տեխնիկական հնարավորությունների, TV ծառայությունների մասին տեղեկությունները Բաժանորդին հասանելի են դարձվում Օպերատորի կայքի, Վաճառքի և սպասարկման կենտրոնների միջոցով:
6.6 Ձեր կողմից շարժական կապի Ծառայություններից օգտվելը Ցանցի Ծածկույթի սահմաններում սահմանափակված չէ կոնկրետ տարածքով, եթե այլ բան չի սահմանվում Օպերատորի կողմից կամ չի բխում Ծառայությունների էությունից:
6.7 Օպերատորը, հանդիսանալով սույն Օֆերտայի 6.12 կետով Բաժանորդի կողմից պատշաճ լիազորված անձ, իրավունք ունի Բաժանորդի անունից բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքում առանց մյուս սեփականատերերի համաձայնության դեպի Բաժանորդի շինությունն (բնակարանը կամ ոչ բնակելի տարածը) անցկացնել մալուխներ, հեռախոսագծեր, տեղադրել բաժանարար տուփեր, սարքավորումներ և այլ կոմունիկացիաներ (ներառյալ այն դեպքերը, երբ այն ամբողջությամբ կամ մասնակիորեն անցկացվելու է ընդհանուր բաժնային սեփականության միջով կամ վրայով, կամ դրա օգտագործմամբ), եթե նման գործողությունները չեն թուլացնում շենքի կրողունակությունը, չեն խոչընդոտում ինժեներային կոմունիկացիաների, շենքի մեխանիկական և այլ սարքավորումների բնականոն գործունեությանը և դրանց հետևանքով չեն խախտվում
շինությունների սեփականատերերի` իրենց շինությունները տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու, ինչպես նաև ընդհանուր բաժնային սեփականությունից օգտվելու իրավունքները:
6.8 Բաժանորդը սույնով հանձնարարում է Օպերատորին Բաժանորդային պայմանագրի գործողության ամբողջ ժամանակահատվածում իր անունից օրենսդրությամբ սահմանված նորմերի ու կանոնների պահպանմամբ` իրականացնել Օֆերտայի 6.11 կետում նշված գործողությունները և դրանց կատարման համար անհրաժեշտ բոլոր այլ գործողությունները` ներառյալ սակայն չսահմանափակվելով, ներկայացնել ծանուցումներ, գրություններ, դիմումներ շենքի կառավարման մարմնիններին։
6.9 Դուք համաձայնում և ընդունում եք, որ Օպերատորը ձեռնարկում է հնարավոր ողջամիտ միջոցներն ապահովելու համար Ծառայությունների պատշաճ և շարունակական մատուցումը և Բաժանորդի հասանելիությունը Օպերատորի Ցանցին և Ծառայությանը, սակայն Ծառայությունների պատշաճ և շարունակական մատուցումն ապահովելու Օպերատորի պարտավորությունը լավագույն ջանքերը գործադրելու պարտականություն է և ոչ ավելին:
6.10 Դուք համաձայնում և ընդունում եք, որ Ծառայություններից օգտվելու և/կամ դրանց հասանելիություն ունենալու հնարավորությունը կամ Ծառայությունների որակը կախված է ստորև նշված այնպիսի հանգամանքներից և գործոններից, որոնք կարող են առաջացնել Ձեզ մատուցվող Ծառայության ընդհատումներ, որակի վատթարացումներ, ինտերնետ կապի արագության տատանումներ կամ այլ խափանումներ, որոնք դուրս են Օպերատորի վերահսկողությունից: Այդպիսի հանգամանքներ ու գործոններ են՝
6.10.1 ոչ բարենպաստ աշխատանքային միջավայրը (խոնավության աստիճան, սարքավորման բնականոն աշխատանքի համար չնախատեսված շատ բարձր կամ ցածր ջերմաստիճան և այլն),
6.10.2 Ձեր սարքավորման որակը, հնարավորություններն ու առանձնահատկությունները, տեխնիկական անսարքությունը կամ սխալ կարգաբերումները (Ձեզ մատուցվող Ծառայության հետ անհամատեղելի օպերացիոն համակարգերը, վիրուսները և այլն),
6.10.3 այլ օպերատորների, այդ թվում` միջազգային օպերատորների ցանցերի և սարքավորումների որակը, առանձնահատկություններն ու հնարավորությունները, նրանց ցանցում առկա սահմանափակումները, վթարները, անսարքությունները, վերջիններիս աշխատանքային ռեժիմը, ցանցային կամ կայանային վթարները կամ անսարքությունները,
6.10.4 ֆորս-մաժորային իրավիճակները (ջրհեղեղներ, երկրաշարժեր, պատերազմ, պետական մարմինների որոշումներ, էլեկտրասնուցման խափանումներ, համաճարակներ և այլն)
6.10.5 կամ նմանատիպ այլ հանգամանքները:
6.11 Օպերատորը պարտավոր է վերականգնել բաժանորդին մատուցվող Ծառայություն(ներ)ը` ընդհատման պատճառի վերացումից հետո՝ 48 ժամվա ընթացքում:
6.12 Մինչև Ծառայություններին բաժանորդագրվելը և Ձեր կարիքների համար դրանք օգտագործելը կարևոր է իմանալ, որ Օպերատորը չի երաշխավորում`
6.12.1 այնպիսի հանգույցների կամ սերվերների հետ տեղեկատվության փոխանակումը, որոնք ժամանակավոր կամ մշտապես անհասանելի են ինտերնետային ցանցի միջոցով,
6.12.2 Ծառայությունների մատուցման ընթացքում ընդհատումների, սխալների, արագության և որակի անկումների, տատանումների և այլ խափանումների ու խաթարումների բացակայությունը, ինչպես նաև Ծառայության հասանելիության անընդհատությունը,
6.12.3 Օպերատորի Ցանցի հետ հասանելիության հաստատումը` նախապես հայտարարված տեսական կամ միջին արագության առավելագույն հնարավորությամբ:
6.13 Օպերատորի Ցանցի անխափան աշխատանքը, անվտանգությունն ու Ծառայության որակն ապահովելու, Օպերատորի Ցանցի հնարավորությունները հավասարաչափ բաշխելու, որևէ կոնկրետ Շարժական ցանցի բազային կայանի վրա գերծանրաբեռնվածությունը նվազեցնելու, ինչպես նաև Ծառայությունների հասանելիությունն ապահովելու համար Օպերատորն ինքն է սահմանում անհրաժեշտ տեխնիկական միջոցները, այդ թվում` Օպերատորն իրավունք ունի իր հայեցողությամբ ձեռնարկել իրավիճակին համապատասխան միջոցառումներ, կիրառել Ծառայությունների ծավալի և/կամ արագության սահմանափակումներ և սահմանելառաջնահերթություններ:
6.14 Ձեզ անհարմարություն չպատճառելու նկատառումից ելնելով հետվճարային համակարգում Ձեր դրական հաշվեկշիռը (ամսավճարը) կամ բացասական հաշվեկշռի սահմանաչափը սպառվելու դեպքում Օպերատորը չի ընդհատի Ձեզ այդ պահին մատուցվող ծառայության սեսիան (զանգ, SMS, GPRS), որի դիմաց կկատարվի համապատասխան գանձում:
7. Ծառայություններից օգտվելը
7.1. Ձեր կողմից օգտագործվող սարքավորումը պետք է լինի սերտիֆիկացված, Օպերատորի Ցանցի ու Ծառայությունների հետ համատեղելի և համապատասխանի ՀՀ օրենսդրության պահանջներին:
7.2. Բաժանորդը պարտավոր է ՝
7.2.1.Ծառայությունից չօգտվել որևէ եղանակով, որը կարող է ազդել Օպերատորի և/կամ այլ օպերատորների էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի կամ սարքավորումների ապահով և անխափան աշխատանքի վրա:
7.2.2.Մատուցվող Ծառայությունները վճարովի կամ անհատույց չառաջարկել/չմատուցել երրորդ անձանց, այդ թվում չիրականացնել սակագնային փաթեթում ներառված անսահմանափակ ինտերնետ ծավալների տարածմանն ու երրորդ անձանց ինտերնետ հասանելիության ապահովմանն ուղղված գործողություններ:
7.2.3.Ծառայություններն չօգտագործել էլեկտրոնային հեռահաղորդակցության ծառայություններ մատուցելու, գովազդային, տեղեկատվական կամ այլ բնույթի զանգվածային հաղորդագրություններ ուղարկելու, քվեարկություն, վիկտորինաներ, հարցումներ, մրցույթներ, հետազոտություններ, աճուրդներ, վիճակախաղեր, արշավներ անցկացնելու և նմանատիպ այնպիսի գործողություններ կատարելու նպատակով, որոնք ուղղված են շահույթի ստացմանը, գաղափարների կամ գովազդի տարածմանը` առանց Օպերատորի նախնական գրավոր համաձայնության:
7.2.4. Ծառայություններից օգտվելիս չխախտել Օպերատորի, այլ Բաժանորդների և երրորդ անձանց իրավունքներն ու շահերը, ՀՀ օրենսդրության, սույն Օֆերտայի դրույթները, պահանջները, Օպերատորի կողմից սահմանված այլ կարգերն ու կանոնները
7.2.5. Չօգտագործել Ծառայություններն այլ օպերատորներից և ցանցերից ելքային Տրաֆիկի փոխանցում իրականացնելու համար, ինչպես նաև այնպիսի նպատակներով, որոնք հակասում են
պետության շահերին, բարոյականության համընդհանուր նորմերին և հասարակական կարգի պահպանման կանոններին,
7.2.6.չիրականացնել գործողություններ, որոնք ուղղված են Օպերատորի Ցանցի նորմալ գործունեության խաթարմանը կամ նպատակ ունեն փոփոխել Օպերատորի Ցանցի կամ սարքավորման կամ ծրագրային ապահովման կարգաբերումները,
7.2.7.տեխնիկական տարբեր լուծումներ կիրառելով (անկախ կիրառվող տեխնոլոգիայից) Շարժական կապի Ծառայություններն չօգտագործել ամրակցված կապի ծառայություններ մատուցելու/ ստանալու համար և հակառակը,
7.2.8.չիրականացնել գործողություններ չթույլատրված հասանելիություն ստանալու և նման հասանելիությունը օգտագործելու նպատակով,
7.2.9.Օպերատորի Ցանցով չփոխանցել տեղեկատվություն կամ չիրականացնել գործողություններ, որոնք կարող են ստեղծել չարդարացված բարձր ծանրաբեռնվածություն Օպերատորի Ցանցում կամ սարքավորումների վրա,
7.2.10. պահպանել ցանկացած տեխնիկական կամ տեղեկատվական ռեսուրսի օգտագործման կանոնները,
7.2.11. չկեղծել սեփական IP հասցեն, ինչպես նաև այլ ցանցային պրոտոկոլներում և ինտերնետում տվյալներ փոխանցելիս օգտագործվող IP հասցեները:
Այլ դեպքերում Բաժանորդին հաշվի քաղվածք և վերծանում տրամադրելու համար Օպերատորն իրավասու է վճարներ գանձել:
7.3 Օպերատորը Ձեր/Բաժանորդի օգտագործած ինտերնետ ռեսուրսների բովանդակության, մուտք գործած կայքերի էլեկտրոնային հասցեների մասին տեղեկատվություն տրամադրելու պարտավորություն չունի:
7.4 Սույնով Դուք տալիս եք համաձայնություն Օպերատորին ուսումնասիրել և մշակել Ձեր կողմից օգտագործված ինտերնետ ռեսուրսների բովանդակությունը, մուտք գործած կայքերի էլեկտրոնային հասցեների մասին տեղեկատվությունը, եթե Դուք դիմել եք Օպերատորին հաշիվների/գանձումների հետ հապված անհամաձայնության հայտով։
7.5 Դուք պարտավոր եք պահպանել տեղեկատվական անվտանգության կանոնները և զգուշանալ զեղծարարությունից։
7.6 Ձեր վերջնակետային սարքավորումից վիրուսային ծրագրերի և/կամ սպամի առաքման դեպքում կհամարվի, որ վնասը պատճառվել է Ձեր գործողության կամ անգործության հետևանքով:
8 Սարքի, Սարքավորումների օգտագործումը և պահպանումը
8.1. Օպերատորի և Բաժանորդի միջև Սարքերի և/կամ Սարքավորումների հանձնում-ընդունումն իրականացվում է համապատասխան ակտով (այսուհետ՝ Հանձնման-ընդունման ակտ), որը հանդիսանում է Բաժանորդային Պայմանագրի անբաժանելի և բաղկացուցիչ մասը:
8.2. Բացառությամբ սույն Պայմանների 6.7 կետում նախատեսված դեպքի` Օպերատորի կողմից տրամադրվող Սարքերը, Օպերատորի կողմից ցանկացած ավելացված (փոփոխված, վերանորոգված) սարքավորումների, ինչպես նաև մալուխների հետ միասին, համարվում են Օպերատորի սեփականությունը և Բաժանորդը չի կարող դրանք փոփոխության ենթարկել, վճարովի կամ անհատույց փոխանցել (տրամադրել) երրորդ անձի, եթե այլ բան գրավոր ձևով համաձայնեցված չէ Օպերատորի և Բաժանորդի միջև:
8.3. Սարքի սխալ օգտագործման, պատահական կորստի, վնասվածքի կամ հափշտակության ռիսկը փոխանցվում է Բաժանորդին` Հանձնման-ընդունման ակտը ստորագրելու պահից, և այդ պահից սկսած Սարքի համար պատասխանատվությունը կրում է Բաժանորդը:
8.4. Սարքի և/կամ Սարքավորումների տեղադրումը, կարգաբերումը տեղափոխումն իրականացվում է Բաժանորդի կողմից, եթե Օպերատորի կողմից այլ բան սահմանված չէ։ Մոդեմի կարգավորումների հրահանգները զետեղված են Օպերատորի կայքում:
8.5. Բաժանորդը պարտավոր է՝
8.5.1. Օպերատորի կողմից տրամադրված սարքավորումը չօգտագործել անհամատեղելի այլ սարքավորումների հետ համատեղ կամ որևէ այլ կերպ, որը կարող է վնաս հասցնել Օպերատորի և/կամ այլ օպերատորների էլեկտրոնային հաղորդակցության ցանցերին կամ սարքավորումներին կամ ազդել դրանց գործառնության վրա,
8.5.2. Պայմանագիր կնքելուց հետո երեք ամիսների ընթացքում, վճարումներ չկատարելու դեպքում Օպերատորն իրավունք ունի միակողմանի լուծել պայմանագիրն առանց նախապես ծանուցման ։
8.5.3. Սարքին և/կամ Սարքավորումներին վերաբերվել խնամքով, պահպանել պատշաճ և սարքին վիճակում:
8.5.4. Սարքը և/կամ Սարքավորումներն օգտագործել միայն այն նպատակով և այն վայրում, որտեղ Օպերատորի մասնագետների կողմից տեղադրվել և կարգաբերվել են, առանց Օպերատորի թույլտվության չտեղափոխել դրանք:
8.5.5. Չվերանորոգել Սարքը և/կամ Սարքավորումներն առանց Օպերատորի գրավոր համաձայնության:
8.5.6. Սարքի և/կամ Սարքավորման կորստի, հափշտակության մասին, Ձեր կամ երրորդ անձի կողմից վնասման դեպքում ոչ ուշ քան 3 (երեք) օրվա ընթացքում տեղեկացնել Օպերատորին (ներկայացնելով Օպերատորի կողմից պահանջվող փաստաթղթերը) hակառակ դեպքում Դուք չեք կարող պահանջել նվազեցնելու Ձեր ամսական վճարը՝ այդ օրերի քանակին համապատասխանող վճարների չափով:
8.5.7. Օպերատորի կողմից տրամադրված սարքավորման, Սարքի վերադարձնելու պահանջ ստանալու պահից այլևս չօգտագործել և վերադարձնել դա/դրանք Օպերատորին:
8.5.8. Զերծ մնալ Օպերատորի տրամադրած սարքավորման և Սարքի ոչ պատշաճ, անօրինական և չարաշահումներով օգտագործումից և թույլ չտալ դրա օգտագործումը չլիազորված անձանց կողմից,
8.5.9. Բաժանորդային Պայմանագրի լուծման դեպքում (անկախ լուծման պատճառներից) կամ որոշակի Ծառայություն(ներ)ի մատուցումը դադարեցնելու դեպքում Սարք(եր)ը և/կամ Սարքավորումները սարքին վիճակում վերադարձնել Օպերատորին՝ ոչ ուշ քան 20-օրյա (քսան) ժամկետում, իսկ առանձին դեպքերում Օպերատորի սահմանած այլ ժամկետներում՝ Օպերատորի
մասնագետների համարՍարք(եր)ն ապամոնտաժելու հնարավորություն ստեղծելով կամ դրանք ինքնուրույն ապամոնտաժելով:
8.6. Սույն Պայմանների 8.5.9․ կետում նշված 20 (քսան) օրյա ժամկետում Բաժանորդի կողմից Սարք(եր)ը չվերադարձնելու դեպքում Բաժանորդը պարտավոր է վճարել Օպերատորի կողմից սահմանված Սարքի և/կամ Սարքավորումների արժեքի (փոխհատուցման) գումարը:
8.7. Օպերատորը պարտավորվում է իր համար հնարավոր ամենակարճ ժամկետում Բաժանորդին տրամադրված Սարքն անվճար փոխարինել նորով, եթե Օպերատորի կողմից այն ճանաչվել է արտադրական թերություն ունեցող:
8.8. Որոշ Ծառայությունների դեպքում Օպերատորը կարող է առաջարկել Սարքավորումներ հատուկ պայմաններով, այդ թվում՝ որոշակի ժամկետով Օպերատորի Բաժանորդ մնալու պարտավորությամբ կամ Օպերատորի կողմից սահմանված այլ պարտավորությամբ: Օպերատորը կարող է նաև առաջարկել սարքավորումներ օգտագործման պայմանով, իրավունքով կամ այլ հիմունքներով:
8.9. Եթե Սարքը և/կամ Սարքավորումը Ձեզ տրված է օգտագործման իրավունքով, Դուք իրավասու չեք զիջել, վաճառել, վարձակալության տալ կամ որևէ այլ կերպ փոխանցել այլ անձի կամ որևէ փոփոխություն կատարել դրանում, ինչպես նաև Սարքի և/կամ Սարքավորման վնասման, կորստի կամ հափշտակության դեպքում պարտավոր եք Օպերատորին վճարել դրա արժեքը սահմանված կարգով և ժամկետում։
8.10. Օպերատորը հանդիսանում է Ձեզ տրամադրվող ծառայության միակ սեփականատերը, բացառությամբ դրա վրա գտնվող Ձեր սեփականությունը հանդիսացող տեղեկատվության:
8.11. Ձեզ հանձնելու պահից SIM քարտի վնասման, կորստի, հափշտակության և ոչ լիազորված օգտագործման ռիսկերը կրում եք Դուք:
8.12. Օպերատորը Բաժանորդի դիմումի հիման վրա պարտավոր է (իր համար հնարավոր ամենասեղմ ժամկետներում) անվճար փոխարինել այն SIM Քարտը, որը ճանաչվել է թողարկված արտադրական թերությամբ: Մնացած դեպքերում Օպերատորը կարող է SIM Քարտի փոխարինման համար Ձեզնից հավելյալ վճար գանձել:
8.13. Դուք իրավասու չեք զիջել, վաճառել, վարձակալության տալ կամ այլ կերպ երրորդ անձի փոխանցել, վնասել կամ ոչնչացնել Ձեզ տրամադրված սարքավորումներն ու մալուխները:
8.14. SIM Քարտի-Սարքավորման վրա գրանցված նույնականացնող տեխնիկական տվյալները կրկնօրինակելու ցանկացած փորձ արգելվում է, և Դուք դրա համար պատասխանատվություն եք կրում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
8.15. Օպերատորն իրավասու է Ձեր նախաձեռնությամբ Պայմանագրի լուծման պահից, իսկ այլ հիմքով պայմանագրի լուծման դեպքում ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետում տրամադրված բջջային և ամրակցված կապի համարները տրամադրել այլ անձի:
8.16. Տեխնիկական կամ այլ անհրաժեշտությունից ելնելով՝ Օպերատորն իրավունք ունի փոխելու Ձեզ տրամադրված ամրակցված ցանցի Համարը ` այդ մասին նախապես Ձեզ ծանուցելով:
8.17. Դուք պարտավոր եք սարքի և/կամ սարքավորման կորստի կամ հափշտակության դեպքում Ձեր Ծառայությունները կասեցնելու համար այդ մասին անհապաղ տեղեկացնել Օպերատորին:
9 Սակագներ, գանձումներ
9.1. Օպերատորն ինքն է սահմանում և իրավասու է սույն Պայմանների 18.5. կետին համապատասխան միակողմանի կարգով փոփոխել Ծառայությունների, Ծառայությունների
փաթեթների, սակագնային փաթեթի/պլանի սակագները: Կարգավորվող որոշ ծառայությունների սակագների փոփոխություններն իրականացվում են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ընդունած որոշումներին համապատասխան։
9.2. Օպերատորն իրավասու է Ձեզնից գանձել վճարներ (տույժեր) սահմանափակված կամ կասեցված Ծառայությունների վերականգնման, և/կամ ապամոնտաժված մալուխներն ու Սարքերը և/կամ Սարքավորումները նորից մոնտաժելու համար:
9.3. Մատուցված Ծառայությունների համար գանձվող գումարները և մատուցված Ծառայությունների ծավալները հաշվարկվում են Օպերատորի Բիլինգային Համակարգի կամ այլ օպերատորների և ծառայություն մատուցողների կողմից ներկայացված տվյալներով ։
9.4. Մատուցված Ծառայությունների, դրանց ծավալների հաշվարկների համար հիմք են ընդունվում Օպերատորի, իսկ որոշ Ծառայությունների դեպքում` այլ օպերատորների և ծառայություն մատուցողների հաշվարկային համակարգերում գրանցված և ներկայացված տվյալները:
9.5. Ծառայությունների դիմաց գանձումն իրականացվում է Ծառայությունների փաթեթին, Սակագնային Փաթեթին/Պլանին կամ Առաջարկի նկարագրին համապատասխան ամսավճարի/ օրավճարի (ոչ լրիվ ամսվա դեպքում համամասնորեն) չափով և/կամ ելնելով հեռախոսային զանգի տևողությունից, Ձեր կողմից կատարված հարցումների քանակից, ակտիվացված և/կամ օգտագործված Ծառայությունների քանակից, ընդունված, փոխանցված, ուղարկված, մշակված և/կամ պահպանված տեղեկատվության քանակից և/կամ ծավալից` ըստ սակագնային/տարիֆիկացման միավորի, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ և/կամ Օպերատորի կողմից սահմանված այլ չափանիշներով:
9.6. Տվյալների փոխանցման սարքավորման (օրինակ` մոդեմ, ֆաքսիմիլային ապարատ և այլ սարքավորում, որոնք աշխատում են տեղեկատվության ավտոմատ ընդունման ռեժիմում), կամ Բաժանորդի այլ սարքավորման, որն ապահովում կամ նմանարկում է տվյալների փոխանցման հնարավորություն կանչվող անձի բացակայության դեպքում; Բաժանորդային Պայմանագրի համաձայն տրամադրված Սարքի և/կամ Սարքավորման կորստի, հափշտակության կամ ցանկացած այլ պատճառներով (ոչ Օպերատորի գործողությունների հետևանքով) վնասման դեպքում նոր Սարքի տրամադրումը հնարավոր է Բաժանորդի կողմից Սարքի դիմաց Օպերատորին փոխհատուցելուց հետո, բայց ոչ ուշ քան Օպերատորի կողմից նման պահանջ Ձեզ ներկայացնելու պահից 10 (տասը) օրվա ընթացքում:
9.7. Օպերատորն իրավասու է՝
9.7.1. պահանջել վճար Ծառայությունների պատշաճ մատուցմանը խոչընդոտող անսարքությունները և թերությունները շտկելու (այդ թվում՝ փոխված մալուխների, սարքավորումների) համար, եթե դրանք առաջացել են Բաժանորդի գործողությունների և/կամ անգործության պատճառով,
9.7.2. հավելյալ (լրացուցիչ) ծառայություններ մատուցելու համար Բաժանորդից գանձել վճար,
9.7.3. Օպերատորի Ցանցին միացնելու նպատակով Բաժանորդի Տարածքում մալուխների մոնտաժման աշխատանքներ կատարելու համար Բաժանորդից պահանջելու միացման վճար (եթե, օրինակ` Օպերատորի մասնագետների կողմից օգտագործված մալուխների (նյութերի) քանակը և կատարված աշխատանքների ծավալը գերազանցում են Օպերատորի կողմից սահմանված նորմերը), եթե դա նախօրոք համաձայնեցվել է Բաժանորդի հետ:
9.8. Օպերատորն իր իրավասությունների շրջանակում կարող է սահմանել և հրապարակել մատուցված Ծառայությությունների արժեքների հաշվարկի և գանձում իրականացնելու այլ կարգեր ու պայմաններ:
10 Վճարման կարգն ու պայմանները
10.1. Ծառայությունների համար վճարումները որպես կանոն (եթե այլ բան սահմանված չէ Օպերատորի կողմից) սահմանվում և հաշվարկվում են ամսական կտրվածքով:
10.2. Ծառայության համար (ըստ բաժանորդագրման տեսակի) սահմանվում է կանխավճարային կամ հետվճարային և/կամ (հետվճարային) ամսական բաժանորդագրության վճարմամբ համակարգ:
10.3. Մատուցվող Հեռահաղորդակցության ցանկացած Ծառայության համար վճարումը մասամբ կամ ամբողջությամբ ուշացնելու, չկատարելու կամ Օպերատորի նկատմամբ այլ չկատարված ֆինանսական պարտավորությունների դեպքում Օպերատորն իրավունք ունի նվազեցնել/գանձել պարտքի գումարը Բաժանորդի գրավադրված դրամական միջոցներից կամ բանկային երաշխիքից և/կամ կանխավճարի գումարից և/կամ բռնագանձում տարածել գրավի առարկայի վրա, եթե այդպիսիք կան:
10.4. Բաժանորդային վճարի չափը կարող է լինել հաստատված կայուն գումար կամ կախված լինել Բաժանորդի Հաշվի ներքո ակտիվացված և մատուցված Ծառայությունների, գծերի քանակից:
10.5. Ըստ Առաջարկի նկարագրի, Ծառայությունների փաթեթի և Սակագնային փաթեթի/Պլանի՝ բաժանորդային վճարը կարող է նվազեցվել կամ չնվազեցվել օգտագործված Ծառայությունների դիմաց:
10.6. Բաժանորդային վճարը (ամսավճարը) ենթակա է հաշվարկման և գանձման Ծառայության ակտիվացման պահից մինչև Ծառայության ամբողջական կասեցումը, եթե այլ բան չի սահմանվում Օպերատորի կողմից:
10.7 Հետվճարային համակարգի պայմանագրի լուծման դեպքում, եթե Բաժանորդի նախընտրած Ծառայությունների փաթեթը, Սակագնային փաթեթը/ պլանը ունեցել է ներառումներ, ապա ներառումները հաշվարկվում են ըստ օգտագործված օրերի։ Այն դեպքում, երբ Բաժանորդն ավելի շատ ներառում է ծախսել, քան օգտագործված օրերն են, ապա ավել օգտագործված ներառումների համար ամսվա վերջում կկատարվի վերահաշվարկ և գանձումը կկատարվի Բաժանորդի Ծառայությունների փաթեթի, Սակագնային փաթեթի/պլանի սակագներին համապատասխան։
10.8 Դուք պարտավոր եք բաժանորդագրման վճարը վճարել նաև այն դեպքում, երբ որևէ պատճառով Ծառայությունից չեք օգտվել (եթե սահմանված կարգով չեք լուծել Բաժանորդային Պայմանագիրը):
10.9 Օպերատորն իրավասու է իր հայեցողությամբ սահմանել Ծառայություններից օգտվելու գումարային սահմանաչափ (առավելագույն բացասական Հաշվեկշիռ և օգտագործման վերաբերյալ այլ սահմանափակումներ, որոնց սահմաններում Դուք կարող եք օգտվել Ծառայություններից:
10.10 Գումարային սահմանաչափը, ըստ ընտրված Ծառայությունների փաթեթի, Սակագնային փաթեթի, Սակագնային Պլանի, Ծառայությունների ցանկի և ծավալի, սահմանվում և փոփոխվում է Օպերատորի հայեցողությամբ` հաշվի առնելով վճարումներ կատարելու Ձեր պատմությունը, Ձեր վարկային պատմությունը, վճարունակությունը, Ձեր գործունեության ծավալները և շրջանառությունը, հուսալիությունը և նմանատիպ այլ գործոններ:
Օպերատորը կարող է փոփոխել Սահմանաչափի սահմանման մոտեցումները:
10.11 Ամսվա ընթացքում գումարային սահմանաչափին հասնելու դեպքում Դուք վճարելով առկա պարտքը ամբողջությամբ կամ մասնակի կարող եք վճարված գումարի չափով շարունակել օգտվել Օպերատորի Ծառայություններից, եթե սահմանչափի գերազանցում տեղի չի ունեցել:
10.12 Ձեր կողմից Օպերատորի սահմանած գումարային սահմանաչափին հասնելու դեպքում Օպերատորն իրավասու է սահմանափակել կամ կասեցնել Ծառայությունների մատուցումը և/կամ արտահերթ հաշիվ ներկայացնել փաստացի մատուցված Ծառայությունների համար, որը պետք է վճարվի հաշվում նշված ժամկետում:
10.13 Հետվճարային համակարգի Ծառայություններi գանձումները չեն գրանցվում իրական ռեժիմում, որի հետևանքով Բաժանորդները կարող են գերազանցել իրենց գումարային սահմանաչափը։ Կանխավճարային համակարգի Բաժանորդները կարող են ծախսել ավելին, քան իրենց փաստացի Հաշվեկշիռը Բիլինգային Համակարգի խափանումների և Պահպանման աշխատանքների իրականացման ընթացքում։ Նման դեպքերում Հաշիվը ստուգելիս Բաժանորդները չեն կարող տեսնել Հաշվեկշռի վերջին թարմացումները, ինչը հիմք չէ օգտագործած Ծառայությունների դիմաց հաշվարկված գումարը չվճարելու համար:
10.14 Կանխավճարային համակարգ.
Դուք իրավունք ունեք օգտվել Ծառայություններից Ձեր Հաշվեկշռի և Օպերատորի կողմից սահմանված ժամկետի սահմաններում: Մատուցված Ծառայությունների դիմաց գանձումներն ուղղակիորեն նվազեցվում են Ձեր Հաշվեկշռից:
10.15 Ամսական բաժանորդագրությամբ համակարգ.
10.15.1 Ամսական բաժանորդագրությամբ համակարգի դեպքում սահմանվում է ամսական բաժանորդագրության վճար (ամսավճար), որը պետք է վճարվի Բաժանորդի կողմից յուրաքանչյուր ամիս՝ անկախ այն հանգամանքից, Բաժանորդը տվյալ ամիս օգտվել է Ծառայություն(ներ)ից, թե ոչ:
10.15.2 Ամսական բաժանորդագրությամբ համակարգի դեպքում կարող է նախատեսվել Ծառայություններին բաժանորդագրման ժամանակ վճարվող կանխավճար, որը կարող է նվազեցվել որպես հաջորդ ամսվա համար վճարման ենթակա գումար կամ չնվազեցվել:
10.15.3 Եթե Դուք արդեն ունեք առնվազն 1 (մեկ) ամսվա ժամկետանց պարտք, ապա Ձեզ մատուցվող Ծառայությունը կրկին ակտիվացնելու և Ծառայություններից օգտվելու համար
անհրաժեշտ կլինի ամբողջությամբ վճարել այն և ընթացիկ ամսվա ամսավճարը /եթե այն սահմանված է/ , եթե այլ բան սահմանված չէ Օպերատորի կողմից:
10․16․4․Վճարովի Ծառայություններ ակտիվացնելու դեպքում գանձումը կատարվում է ամսավճարի հետ միասին և նույն կանոններով կամ Ձեր կողմից կատարված կանխավճարից, եթեայլ բան սահմանված չէ Օպերատորի կողմից:
10․16․5 Ամսական բաժանորդագրությամբ համակարգի դեպքում վճարումը կատարվում է ամսական` Բիլինգի օրվանից հաշվարկված այն ժամանակահատվածի ընթացքում կամ այն օրը, որը սահմանված է Ձեր Բաժանորդային Պայմանագրում կամ Ձեզ ներկայացվող հաշվում: Ընդ որում` յուրաքանչյուր ամիս վճարվում է հաշվարկային ժամանակաշրջանի համար հաշվարկված գումարը և նախորդ ամսվա բացասական Հաշվեկշիռը, եթե առկա է:
10.16 Հետվճարային ամսական և հետվճարային բաժանորդագրությամբ համակարգ.
10.17.1. Հետվճարային ամսական և հետվճարային բաժանորդագրությամբ համակարգի դեպքում Դուք վճարումը կատարում եք Հաշվարկային ժամանակաշրջանին հաջորդող ամսվա ընթացքում, բայց ոչ ուշ քան հաշվում նշված ժամկետում՝ ըստ Ծառայությունների փաթեթում, Առաջարկում և/կամ Սակագնային փաթեթում/Պլանում նշված կարգի և/կամ ըստ օգտագործված Ծառայությունների քանակի:
10․17․2 Ըստ Ծառայության առաջարկի և տեսակի` Դուք կարող եք վճարումն իրականացնել կանխիկ դրամով, բանկային փոխանցման, տերմինալների, բանկային վճարային քարտերի, առցանց, և/կամ Օպերատորի կողմից ընդունելի այլ միջոցներով:
10.17 Եթե Ձեր և Օպերատորի միջև կնքվել են մի քանի Բաժանորդային Պայմանագրեր կամ նույն Բաժանորդային Պայմանագրով տրամադրվել են մի քանի հաշիվներ կամ համարներ, Օպերատորն իրավունք ունի առանց Ձեզ/Բաժանորդին նախօրոք տեղեկացնելու, հաշվանցել կամ ուղարկել մեկ Բաժանորդային Պայմանագրի, Հաշվի կամ Համարի համար ստացված և չօգտագործված դրամական միջոցները Ձեր մեկ այլ Բաժանորդային Պայմանագրով, Հաշվով կամ Համարով գոյացած պարտքը մարելու համար, որի ժամանակ Բաժանորդի Հաշվին պահպանվում է այն գումարը, որը մնացել է պարտքերի ամբողջական մարումից հետո:
10.18 Հետվճարային համակարգի ծառայությունների դեպքերում յուրաքանչյուր ամսվա Ձեր հաշիվը պատրաստվում և ներկայացվում է Բիլինգի Օրվանից 15 (տասնհինգ) օրվա ընթացքում, եթե այլ բան չի սահմանվում Օպերատորի կողմից:
10.19 Ձեր ընտրությամբ հաշիվը կարող է ուղարկվել էլեկտրոնային փոստով կամ դիմումի հիման վրա փոստային առաքման (վճարովի) ծառայության միջոցով: Օպերատորն իրավունք ունի փոստային առաքումների, ինչպես նաև Ձեր հաշվի կրկնօրինակը տրամադրելու համար Ձեզանից գանձել վճար:
10.20 Օպերատորի կողմից բիլինգային համակարգերում գրանցված տվյալների համաձայն ձևավորված և ներկայացված հաշիվը (Հաշվից քաղվածքը) դիտարկվում է որպես մատուցված Ծառայությունների և դրանց ծավալի ապացույց:
10.21 Ցանկացած դեպքում Դուք պարտավոր եք անձամբ ճշտել Ձեր ամսական պարտքը և պատասխանատվություն եք կրում այն ժամանակին վճարելու համար` անկախ վճարման միջոցից, հաշիվը ստանալու կամ ներկայացված հաշվի վերաբերյալ որևէ առարկություն ունենալու փաստից՝ այս դեպքում վճարելով չվիճարկվող մասը: Հաշվի չստանալը կամ ուշացումով ստանալը չի կարող հիմք հանդիսանալ վճարումները չկատարելու համար:
10.22 Դուք կարող եք վիճարկել կամ առարկություններ ներկայացնել Օպերատորի կողմից Ձեզ ներկայացված հաշվի վերաբերյալ մինչև տվյալ հաշվի համար սահմանված վճարման վերջնաժամկետը, հակառակ դեպքում ներկայացված հաշվում նշված (հաշվարկված) պարտքը (հաշվարկված վճարը) համարվում է Ձեր կողմից անվերապահորեն ընդունված:
10.23 Հաշվի չվճարումը չի համարվում առարկության ներկայացում դրա վերաբերյալ:
10.24 Հաշվի վերաբերյալ Ձեր առարկությունները կարող են ներկայացվել գրավոր կամ էլեկտրոնային նամակի կամ Զանգերի կենտրոն հեռախոսազանգի միջոցով:
10.25 Ամրակցված և բջջային ցանցերով մատուցվող Ծառայությունների դիմաց Բաժանորդը պետք է վճարումը կատարի ներկայացված հաշվում նշված վճարման ժամկետից ոչ ուշ, եթե այլ բան սահմանված չէ Ծառայությունների փաթեթի, Սակագնային Պլանի/Փաթեթի նկարագրությամբ կամ Օպերատորի կողմից:
10.26 Վճարումը համարվում է կատարված Օպերատորի Բիլինգային Համակարգ գումարը մուտքագրելու պահից:
10.27 Սահմանված ժամկետում վճարում չկատարելու դեպքում Օպերատորն իրավունք ունի հաշվարկել տույժ ուշացրած յուրաքանչյուր օրվա համար՝ վճարման ենթակա գումարի 0.1 (զրո ամբողջ մեկ տասնորդական) տոկոսի չափով՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված շրջանակներում, եթե այլ բան սահմանված չէ Օպերատորի կողմից:
10.28 Վճարում կատարելիս Դուք պետք է ճշգրիտ նշեք այն հեռախոսահամարը, և/կամ Հաշվի համարը և/կամ պայմանագրի համարը՝ BAN, որի համար այն կատարվում է :
10.29 Բաժանորդի փոխարեն վճարում կատարող ցանկացած անձ (վճարումներ կատարելու մասով), համարվում է Բաժանորդի կողմից պատշաճ կերպով լիազորված և վերջինիս անունից գործող:
10.30 Սույնով Դուք անվերապահորեն տալիս եք Ձեր համաձայնությունը Օպերատորի կողմից ուղղումներ կատարելու սխալ վճարումներում, ներառյալ` իրականացնել սխալ վճարման փոխանցում Ձեր Հաշվից ճիշտ հասցեատիրոջը:
10.31 Ձեր կողմից սխալ հաշվին կատարված ցանկացած վճարում կարող է Օպերատորի կողմից ուղղվել ողջամիտ հնարավորությունների շրջանակում և Օպերատորը պատասխանատվություն չի կրում Ձեր կրած վնասների համար:
10.32 Սխալ փոխանցված գումարը հետ է վերադարձվում Ձեր հաշվին այն դեպքում, երբ անձը, ում Հաշվին սխալմամբ փոխանցվել է գումարը, այն չի օգտագործել կամ նրա Հաշվեկշռին առկա է համապատասխան չափով գումար:
10.33 Օպերատորն իրավունք ունի Բաժանորդին կամ գումարը փոխանցած անձին չվերադարձնել Բաժանորդի հաշվին առկա գումարն ամբողջությամբ կամ արտերկրից ստացված վճարումների ողջ գումարի չափով, եթե Օպերատորն այդ փոխանցման մեջ կգտնի օրենսդրությամբ արգելված գործողություն:
10.34 Դուք սույնով համաձայն եք, որ Ձեր կողմից Օպերատորի հաշիվները պատշաճ չվճարվելու, դրանք դատական կարգով հավաքագրելու նպատակով Օպերատորն իրավունք է ձեռքբերում
միաժամանակ իր հայեցողությամբ ստորև ներկայացված բանաձևով Ձեր նկատմամբ հաշվարկելու տուգանք, որը Դուք պարտավոր եք վճարել Օպերատորի առաջին իսկ պահանջով
Տ = Պմ x Տբ + Պմ x Տբ x Գու
Որտեղ՝
Տ – սույն կետին համապատասխան հաշվարկված տուգանքի տոկոսադրույքն է Պմ – Ձեր պարտքի հիմնական (մայր) գումարն է,
Տբ – սույն կետով նախատեսված տուգանքի բազային տոկոսադրույքն է, որը կազմում է 21%
Գու – ուղղիչ գործակիցն է, որն իրենից ներկայացնում է՝ սույն կետով նախատեսվածից բացի՝ Ձեր նկատմամբ հաշվարկված մյուս բոլոր տույժերի ու տուգանքների հանրագումարի (բաժանելի) և Ձեր պարտքի հիմնական (մայր) գումարի (բաժանարար) քանորդը,
10.35 Դուք սույնով ընդունում և համաձայնում եք, որ Օպերատորն իրավասու է իր կողմից սահմանված կարգով առանց Ձեզ որևէ ծանուցման զրոյացնել Ձեր Հաշվեկշիռը` Ձեր կողմից այն սահմանված ժամկետում չսպառելու դեպքում:
11 Կասեցում, սահմանափակում
11.1. Օպերատորն իրավունք ունի նախապես Ձեզ տեղեկացնելով (բացառությամբ 11.1․1; 11.1.2 և
11.1.3 կետերի) սահմանափակել կամ կասեցնել Ձեզ մատուցվող Ծառայություն(ներ)ը, եթե՝
11.1.1.Դուք օգտագործում եք չսերտիֆիկացված սարքավորում,
11.1.2. Դուք հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցին միացրել եք այնպիսի սարքավորումներ, որոնք համատեղելի չեն կամ ներազդում են հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի աշխատանքին կամ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններից օգտվելու ուրիշների հնարավորության վրա
11.1.3. Դուք անպատշաճ, անօրինական, կամ ոչ նպատակային եք օգտագործել Ծառայությունները,
11.1.4. Ձեր կողմից թույլ է տրվել Բաժանորդային Պայմանագրի որևէ պայմանի խախտում,
11.1.5. Դուք ժամանակին կամ ամբողջությամբ չեք կատարել մատուցված Ծառայությունների դիմաց վճարում կամ Հաշվի լիցքավորում, ներառյալ կիրառվող տույժերը, տուգանքները և Բաժանորդային Պայմանագրով սահմանված այլ գումարները,
11.1.6. Ծառայություններին բաժանորդագրվելիս Դուք ոչ ճիշտ կամ ոչ ամբողջական տեղեկություն կամ փաստաթղթեր եք ներկայացրել, կամ այլ կերպ բաժանորդագրման պայմանները չեն բավարարվել,
11.1.7. Ձեզ տրամադրված ինտերնետի IP համարին գեներացվում է կասկածելի բնույթի Տրաֆիկ (վիրուսային ծրագրերի կամ սպամի տարածման փորձի փաստեր կամ դրա վերաբերյալ հիմնավոր կասկածներ և այլն),
11.1.8. Ցանցի պահպանման, վերանորոգման և/կամ վերազինման աշխատանքների իրականացման համար,
11.1.9. Ծառայությունների մատուցումը խախտում է (կարող է խախտել) երրորդ անձանց իրավունքները:
11.1.10. Ձեր կողմից թույլ են տրվել Օֆերտայի 7.2.2 կետում նշված գործողություններից մեկը, մատուցվող ինտերնետ ծառայության արագությունը՝ կախված սակագնային փաթեթից, կարող է սահմանափակվել Օպերատորի կողմից սահմանված արագությամբ
11.2. Ծառայության սահմանափակման կամ կասեցման դեպքերում Օպերատորն իրավունք ունի՝
11.2.1. Մասնակի կամ ամբողջությամբ ապակտիվացնել Ծառայությունը (օրինակ՝ մուտքային, ելքային զանգերը), սահմանափակել ինտերնետ հասանելիության արագությունը։
11.2.2. Ապամոնտաժել իր մալուխներն ու Սարքերը և/կամ Սարքավորումները։
11.3. Առանձին դեպքերում կասեցման կամ սահմանափակման կարգն ու ժամկետները կարող են պայմանավորված լինել Ծառայությունների փաթեթի, Առաջարկի Նկարագրով և Սակագնային Փաթեթով/ Պլանով:
11.4. Կասեցման կամ սահմանափակման հիմքերը վերանալուց կամ ժամկետը լրանալուց հետո իրականացվում է վերակտիվացվում` առանց Ձեզ նախապես ծանուցելու:
11.5. Կասեցումը կամ սահմանափակումը կարող է վերացվել Օպերատորի նկատմամբ ունեցած բոլոր պարտքերը, տույժերը, տուգանքները և Բաժանորդային Պայմանագրով սահմանված այլ գումարները, ինչպես նաև այդ վճարումները հավաքագրելու հետ կապված Օպերատորի կողմից կրած բոլոր ծախսերը Ձեր կողմից վճարելու դեպքում, եթե այլ բանչի սահմանվում Օպերատորի կողմից:
11.6. Ծառայության սահմանափակումը Ձեզ չի ազատում ամսական բաժանորդային վճարը և մատուցված լրացուցիչ ծառայությունների դիմաց կուտակված այլ պարտքերը վճարելու պարտականությունից:
11.7. Կասեցման կամ սահմանափակման ընթացքում Ձեր չկատարված պարտավորությունները ենթակա են կատարման` Բաժանորդային Պայմանագրով սահմանված կարգով և ժամկետներում:
11.8. Եթե Դուք հանդիսանում եք մեկից ավելի Հաշվի կամ Ծառայության օգտագործող, և եթե Դուք Օպերատորի նկատմամբ ունեք պարտք Ձեզ պատկանող որևէ Հաշվի կամ Ծառայության հետ կապված, Օպերատորն իրավունք ունի կասեցնել կամ սահմանափակել Ձեզ մատուցվող բոլոր Ծառայությունները մինչև պարտքի ամբողջական մարումը:
11.9. Կասեցման և/կամ սահմանափակման ժամանակ, որոշ Ծառայությունների, որոնք Դուք չեք ցանկանում կասեցնել, այդ թվում՝ Ձեզ համար հատկացված գերարագ ինտերնետի ծավալի պահպանման համար՝ ըստ Առաջարկի Նկարագրի և Սակագնային Փաթեթի/Պլանի, Օպերատորն իրավունք ունի պահանջվել վճարներ
11.10. Անվտանգության նկատառումներից ելնելով` Օպերատորն իրավասու է սահմանափակել կամ կասեցնել Ծառայության մատուցումը` այդ մասին Ձեզ նախապես տեղեկացնելով, կամ խնդրել ժամանակավորապես դադարեցնել Ծառայությունից օգտվելը։ Պահանջի չկատարումը կարող է պատասխանատվություն առաջացնել Ձեզ համար:
11.11. Օպերատորն իրավունք ունի սահմանափակել կամ կասեցնել դեպի Հաճախորդների սպասարկման տնօրինության Զանգերի կենտրոն Ձեր կողմից կատարվող զանգը, եթե՝
· Ձեր կողմից ընկերության աշխատակցի նկատմամբ, անկախ աշխատակցին դիմելու կամ վերջինիս հետ այլ ցանկացած եղանակով հաղորդակցվելու նպատակից, պարբերաբար թույլ է տրվել անհարգալից կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարական վերաբերմունք կամ ցուցաբերվել է վարքագիծ, որը դրսևորվել է աշխատակցին վիրավորելով կամ ստորացնելով կամ հայհոյելով կամ անպարկեշտ արտահայտություններ անելով կամ որևէ այլ եղանակով աշխատակցի կամ Օպերատորի պատիվն, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելով կամ որևէ եղանակով խախտվել կամ խոչընդոտվել է աշխատանքային բնականոն ռեժիմը:
· Ընկերության կողմից սպասարկման որակի բարելավման նկատառումներից ելնելով կատարված հեռախոսազանգի ձայնագրությունը, էլ նամակով, սոցիալական կայքերով, ինչպես նաև Օպերատորի պաշտոնական կայքում գրավոր սպասարկման համար նախատեսված հարթակի հաղորդագրությունները կարող են համարվել հիմք Ձեր կողմից դեպի Օպերատորի Զանգերի կենտրոն զանգերի և այլ հաղորդակցման միջոցների
սահմանափակման, կասեցման համար կամ հետագայում՝ անհրաժեշտության դեպքում, ներկայացվել կամ օգտագործվել որպես Ձեր վարքագծի ապացույց իրավասու մարմիններում :
11.12. Դուք իրավունք ունեք կասեցնել ամրակցված ցանցով մատուցվող Ծառայությունները մեկ ամսից մինչև մեկ տարի ժամկետով՝ գրավոր ծանուցելով նմանօրինակ կասեցման մասին առնվազն տասն օր առաջ և կատարել ծառայությունների կասեցման առնչությամբ Պայմանագրով նախատեսված Ձեր մյուս բոլոր պարտականությունները:
11.13. Եթե Դուք ցանկանում եք ժամանակավոր կասեցնել Ձեզ մատուցվող այլ ծառայություններն ավելի քան երկամսյա ժամկետով, ապա համապատասխան դիմումը ներկայացնելուց հետո պարտավոր եք առկա պարտքն ամբողջությամբ մարել և/կամ Օպերատորին վերադարձնել Սարքը և/կամ Սարքավորումները և վճարել Օպերատորի կողմից սահմանված վճարը:
11.14. Այն դեպքում, երբ Դուք կնքել եք որոշակի ժամկետում Օպերատորի Բաժանորդ մնալու պարտավորությամբ Բաժանորդային Պայմանագիր (Համաձայնագիր)` Ձեր հայեցողությամբ Ծառայության կասեցման դեպքում կասեցման ժամանակահատվածը չի ներառվում վերոնշյալ ժամկետի հաշվարկի մեջ և Բաժանորդ մնալու Ձեր պարտավորության ժամկետը երկարաձգվում է կասեցման ժամանակահատվածին համապատասխան:
11.15. Ծառայությունների Կասեցման/սահմանափակման ժամանակ Ձեր Հաշվին առկա դրական Հաշվեկշիռը, բոնուսները, ավտոմատ գեներացված առաջարկները և այլ արտոնությունները կարող են զրոյացվել` ըստ Ծառայության առաջարկի և Սակագնային Պլանի/Փաթեթի:
12 Պատասխանատվություն
12.1. Բաժանորդը երաշխավորում է, որ ունի համապատասխան իրավասություն Դիմում հայտում նշված Տարածքում Ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ մալուխների մոնտաժման և Սարքերի և/կամ Սարքավորումների տեղադրման աշխատանքերը թույլատրելու համար: Բաժանորդը պետք է տասնօրյա ժամկետում Օպերատորին հատուցի սույն կետում նշվածի առնչությամբ երրորդ անձանց կողմից ներկայացված բոլոր պահանջներով Օպերատորի կրած ողջ վնասը:
12.2. Բաժանորդն ընդունում է, որ Օպերատորն իրավասու է երրորդ անձանց կողմից սույն Պայմանների 12.1 կետում նշվածի առնչությամբ Օպերատորին ներկայացված հիմնավոր պահանջ(ներ)ի դեպքում միակողմանի կարգով լուծել (Տարածքում Ամրակցված ցանցով Ծառայություններ մատուցելու վերաբերյալ) Բաժանորդային Պայմանագիրը, ընդ որում, որոշակի ժամկետով բաժանորդ մնալու պարտավորությամբ Բաժանորդային Պայմանագր(եր)ի լուծման դեպքում Բաժանորդն է կրում համապատասխան պարտավորության ռիսկը:
12.3. Օրենքի թույլատրելի սահմաններում Օպերատորը և Դուք սույնով հրաժարվում եք Բաժանորդային Պայմանագրի համաձայն մատուցվող Ծառայությունների հետ կապված միմյանց անուղղակի վնասների և բաց թողնված օգուտների հատուցման պահանջներ ներկայացնելուց:
12.4. Օպերատորի պատասխանատվության չափը հաշվարկվում է տվյալ ամսվա համար հաշվարկվող ամսական գումարից՝ ծառայություններից օգտվելու անհնարինության ժամկետին համամասնորեն և չի կարող գերազանցել այն։
12.5. Օպերատորը որևէ պատասխանատվություն չի կրում՝
12.5.1. Ծառայությունները չմատուցելու կամ ոչ պատշաճ մատուցելու համար, եթե դա Պահպանման Աշխատանքների և/կամ սույն Պայմանների 6.14. կետում սահմանված հանգամանքների և գործոնների և/կամ նմանատիպ այլ իրադարձությունների հետևանք է,
12.5.2. Օպերատորից ձեռք բերված սարքավորման միջոցով Ձեզ պատճառված վնասի համար, ինչպես նաև Ձեր և այլ անձանց կողմից սարքավորմանը պատճառված վնասի համար,
12.5.3. եթե Դուք ոչ պատշաճ կամ անօրինական կերպով եք օգտվում Ծառայություններից,
12.5.4. այլ օպերատորների և անձանց կողմից մատուցվող ծառայությունների և երրորդ անձանց կողմից կամ նրանց միջոցով Օպերատորի Ցանցի կամ այլ տեխնիկական միջոցների
օգտագործմամբ Բաժանորդին մատուցվող Ծառայությունների որակի համար և չի տրամադրում որևէ երաշխիք այդ կապակցությամբ, այդ թվում` դրանց առնչությամբ ներկայացված հաշիվների համար: Անհրաժեշտության դեպքում նման ծառայությունները Բաժանորդին հասանելի դարձնելու համար երրորդ անձանց հետ հարաբերություններում Օպերատորը կարող է հանդիսանալ Բաժանորդի գործակալ` գործելով իր անունից և Բաժանորդի հաշվին,
12.5.5. իր գործընկերների (այդ թվում` օտարերկրյա) կամ գործակալների միջոցով փոխանցվող ազդանշանների կամ մատուցվող Ծառայությունների խափանման կամ դադարեցման հետևանքով առաջացած ընդհատումների, անջատումների, խափանումների կամ որոշակի տեսակի Ծառայությունների մեջ կատարված փոփոխությունների համար,
12.5.6. վճարումներն ընդունող միջնորդ կազմակերպության, բանկի կողմից սահմանված կանոնների համաձայն որևէ լրացուցիչ միջնորդավճարի գանձման համար:
12.6. Բաժանորդը / Դուք պատասխանատվություն եք կրում.
12.6.1. սույն Պայմանների խախտմամբ Ծառայություններն օգտագործելու դեպքում Oպերատորին կամ երրորդ անձանց կամ նրանց գույքին պատճառված վնասի համար
12.6.2. Սարքի և/կամ Սարքավորումների, դրա պատկանելիքների, մալուխների և այլ պարագաների պահպանման համար և դրանց փչացման, սխալ օգտագործման, կորստի, վնասվածքի կամ հափշտակության դեպքում պարտավոր եք Oպերատորի կողմից սահմանված կարգով փոխհատուցել դրանց դիմաց,
12.6.3. Oպերատորի կողմից Ծառայություններին տրամադրված հասանելիության միջոցով Ձեր կողմից կատարվող գործարքների (էլեկտրոնային վճարումներ, գնումներ և այլն), էլեկտրոնային խաղերի և այլ շահումով խաղերի մասնակցության, դրանց հետևանքների համար և կրում եք բոլոր ռիսկերը,
12.6.4. Ձեր կողմից Oպերատորին տրամադրված կապի միջոցներին ուղարկված որևէ տեղեկության, այդ թվում` Ձեր անձնական տվյալները նույն կապի միջոցներին հասանելիությունունեցող անձանց հայտնի դառնալու և դրա հետևանքների համար,
12.6.5. այն Տարածքում, որտեղ պետք է մատուցվեն Ծառայությունները, մալուխների մոնտաժման և Սարքերի և/կամ Սարքավորումների տեղադրման համար անհրաժեշտ թույլտվություններ ստանալու, ինչպես նաև դրանց արդյունքում երրորդ կողմին պատճառած վնասի համար,
12.6.6. Բաժանորդային Պայմանագրի կնքումից հետո Պայմանների, Բաժանորդային Պայմանագրի, Ցանցի Ծածկույթի, Ծառայությունների ցանկի, գների ևԿանոնների/Կարգերի փոփոխություններին ծանոթանալու համար,
12.6.7. Պայմանների 10.11. և 11.1.5 կետում նշված դեպքերում օգտագործված Ծառայությունների դիմաց առաջացած բոլոր պարտքերի վճարման համար, այդ թվում` գումարային սահմանաչափը կամ փաստացի Հաշվեկշիռը գերազանցելու հետևանքով գոյացած պարտքի վճարման համար:
12.7. Մինչև որևէ խնդրի մասին Oպերատորին տեղեկացնելը Դուք պարտավոր եք ստուգել Ձեր սարքավորումները և համոզվել, որ պատճառը Ձեր սարքավորումը չէ և խնդիրը Ձեր վերահսկողությունից դուրս է:
12.8. Եթե խնդրի պատճառը Oպերատորի Ցանցն է կամ այն գտնվում է Oպերատորի վերահսկողության ներքո, Դուք պարտավոր եք անմիջապես տեղեկացնել Oպերատորին, որպեսզի վերջինս ձեռնարկի համապատասխան միջոցառումներ: Այդ մասին Oպերատորին ուշ տեղեկացնելու դեպքում Oպերատորը պատասխանատվություն չի կրում տեղեկացնելուն նախորդող ժամանակահատվածի համար:
12.9. Դուք զրկվում եք մատուցվող Ծառայության կամ դրա որակի հետ կապված որևէ պահանջ ներկայացնելու իրավունքից, եթե առաջացած խնդիրների մասին սեղմ ժամկետում չեք տեղեկացրել Oպերատորին, որի հետևանքով բաց է թողնվում Ծառայության որակի հետ կապված խնդիրների
առկայության փաստը հաստատելու և պատճառները պարզաբանելու տեխնիկական հնարավորությունը:
12.10. Դուք եք պատասխանատվություն կրում երրորդ անձանց կողմից Ձեր Սարքի, կամ սարքավորման միջոցով Ծառայությունների ցանկացած օգտագործման համար և Դուք եք կրում նման օգտագործման հետևանքով առաջացած բացասական հետևանքները, այդ թվում՝ պարտքերի մարման պարտավորությունը: Oպերատորի կողմից տրամադրված սարքավորման՝ լիազորված անձի կողմից այն օգտագործելու դեպքերում դրանց տիրապետողը կհամարվեք Դուք, իսկ իրականացված գործողությունները կհամարվեն կատարված Ձեր անունից և ի շահ Ձեզ, և նման օգտագործման հետևանքով առաջացած պարտքերը մարելու պարտավորությունը կկրեք Դուք՝ մինչև Ձեր կողմից սարքի կամ սարքավորման կորստի կամ հափշտակության մասին Oպերատորին սահմանված կարգով տեղեկացնելը և Ձեր պահանջով Ծառայությունների կասեցումը, որը բավարարվում է Oպերատորի կողմից 24 ժամվա ընթացքում: Oպերատորն իրավասու է մինչև Ձեր պահանջի կատարումը ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները Ձեր անձը ճշտելու համար, սակայն պատասխանատվություն չի կրում չլիազորված անձի կողմից ներկայացվող նմանատիպ պահանջների և դրանց կատարման համար:
12.11. Պայմանների 8.5. կետում սահմանված պարտականությունների խախտումների հայտնաբերման դեպքում Oպերատորի կողմից նման գործողություններ կատարելուց զերծ մնալու վերաբերյալ գրավոր զգուշացում ստանալուց հետո Ձեր կողմից այդ գործողություններից որևէ մեկը կրկին կատարելու կամ խախտումը շարունակելու դեպքում Oպերատորն իր հայեցողությամբ իրավունք ունի սահմանված կարգով սահմանափակել Ձեզ մատուցվող Ծառայության արագությունը կամ Տրաֆիկը կամ կասեցնել Ծառայությունը կամ միակողմանի կարգով լուծել Բաժանորդային Պայմանագիրը, ինչպես նաև պահանջել Ձեր գործողությունների հետևանքով Oպերատորին պատճառված վնասների հատուցում:
12.12. Կողմերը պատասխանատվություն չեն կրում սույն Պայմաններով ստանձնած պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար, եթե պատճառը անհաղթահարելի ուժի (ֆորս-մաժորի) ազդեցությունն է: Սույնով Դուք համաձայնվում եք, որ Ձեր ֆինանսական դրությունը չի կարող դիտարկվել որպես ֆորս-մաժոր, և Դուք պարտավոր եք ամբողջությամբ վճարել Oպերատորի Ծառայությունների համար:
12.13. Այն դեպքերում, երբ Ծառայությունների պատշաճ մատուցման (խափանումների պատճառները հայտնաբերելու և շտկելու) համար անհրաժեշտ է Oպերատորի համապատասխան մասնագետի այցելությունը Տարածք, ապա Ձեր կողմից նման հնարավորություն չստեղծելու դեպքում, Դուք զրկվում եք Ծառայության մատուցման կամ դրա որակի հետ կապված Oպերատորին որևէ պահանջ ներկայացնելու իրավունքից:
12.14. Սույնով Դուք ընդունում և համաձայնվում եք, որ եթե առանց նախապես Oպերատորի համաձայնությունը ստանալու Դուք (և/կամ Ձեր իմացությամբ կամ ցուցումով գործող երրորդ անձը) Բաժանորդային Պայմանագրով Ձեզ տրամադրված Ծառայությունը (անկախ ծառայության տեսակից և այն օգտագործելու համար Oպերատորին վճարելու փաստից) և/կամ դրա նկատմամբ Ձեր ունեցած օգտագործման իրավունքն այլ անձի փոխանցելուն (օտարելուն) ուղղված հայտարարություն, գովազդ, հրապարակային առաջարկին ուղղված հայտարարություններ եք տարածում (ցանկացած եղանակներով), ապա դա կդիտվի որպես Ձեր կողմից Բաժանորդային Պայմանագրի խախտում, որի պարագայում Oպերատորը իրավունք ունի (այդ մասին Ձեզ տեղեկացնելով)՝
12.14.1. ապակտիվացնել և/կամ հետ վերցնել Ձեզ տրամադրված սարքերն ու սարքավորումները, և/կամ
12.14.2. լուծել տվյալ Ծառայություն(ներ)ը Ձեզ տրամադրելու վերաբերյալ Բաժանորդային Պայմանագիրը,և/կամ
12.14.3. կիրառել Բաժանորդային Պայմանագրով նախատեսված պատասխանատվության այլ միջոցներ:
12.15. Բաժանորդը սույնով ընդունում և համաձայնում է, որ Oպերատորի կողմից սույն Պայմանների, Անձնական տվյալների մշակման քաղաքականության կամ ՀՀ օրենսդրությամբ
սահմանված կարգով Բաժանորդի վերաբերյալ տեղեկությունների (անձնական տվյալների) բացահայտման դեպքում իրավունք չունի Oպերատորից պահանջել որևէ փոխահտուցում:
13 Լուծում
13.1. Oպերատորն իրավունք ունի միակողմանի լուծել Բաժանորդային Պայմանագիրը՝ նախապես տեղեկացնելով Ձեզ եթե
13.1.1. պայմանագիր կնքելու, օպերատորի համակարգերում Ձեր/Բաժանորդի տվյալների համապատասխան գրանցում կատարելու և ծառայության ակտիվացման համար Ձեր/բաժանորդի կողմից չի ներկայացվել կամ ներկայացվել է սխալ փաստաթղթերի փաթեթը
13.1.2. Ծառայության համար սահմանված վճարումները Բաժանորդային Պայմանագրով նախատեսված ժամկետում չեն կատարվել
13.1.3. Դուք խախտել եք Բաժանորդային Պայմանագրի, սույն Պայմանների դրույթները կամ Հատուկ առաջարկների համար սահմանված պայմաննները
13.1.4. Ծառայությունների կասեցումից հետո սահմանված կարգով և ժամկետներում Ծառայությունների չվերակտիվացման դեպքում Ձեր Հաշվին Բաժանորդային Պայմանագրով, Ծառայությունների փաթեթով կամ Սակագնային փաթեթով/ Պլանով սահմանված ժամկետում դրական Հաշվեկշռի ապահովման համար բավարար դրական մնացորդը բացակայում է կամ Ծառայության վերակտիվացման համար Բաժանորդային Պայմանագրով կամ Ծառայությունների փաթեթով կամ Սակագնային փաթեթով/ Պլանով սահմանված ժամկետում անհրաժեշտգործողություններ չեն կատարվել և այլն),
13.1.5. Բաժանորդային Պայմանագրի կնքման պահից երեք ամիսների ընթացքւմ Ծառայությունը չի ակտիվացվել
13.1.6. Oպերատորին դիմել է Ծառայությունը փաստացի օգտագործողը և սահմանված Կարգին համապատասխան ներկայացրել հավաստի տվյալներ առ այն, որ տվյալ Ծառայության սարքերը և սարքավորումները օգտագործում և տիրապետում է իր կողմից (փաստացի պատկանում է իրեն)
13.1.7. Oպերատորին դիմել է Ամրակցված ցանցով մատուցվող ծառայության տարածքի նկատմամբ սեփականության/օգտագործման իրավունք ունեցող անձը և այդ մասին ներկայացրելէ հավաստի տվյալներ:
13.1.8. Oպերատորի լիցենզիաները և/կամ թույլտվությունները դադարեցվել են:
13.1.9. ՀՀ օրենսդրությամբ, սույն Պայմաններով և Բաժանորդային Պայմանագրով սահմանված այլ դեպքերում:
13.2. Դուք իրավունք ունեք միակողմանի լուծել Բաժանորդային Պայմանագիրը` այդ մասին գրավոր ծանուցելով Oպերատորին, մարելով վերջինիս հանդեպ Ձեր ունեցած՝այդ թվում վերջնահաշվարկի արդյունքում, բոլոր պարտքերը, ինչպես նաև սահմանված ժամկետներում Oպերատորին վերադարձնել հանձնման ընդունման ակտով ստացված Սարքը, սարքավորումը (եթե այլ բան նախատեսված չէ Ձեր և Oպերատորի միջև կնքված պայմանագրով): Սարքը սարքավորումը չվերադարձնելու դեպքում հաշվարկվում և վերջնական հաշվի մեջ ներառվում է տուգանք/տույժ՝ սարքի ամբողջական արժեքի չափով։
13.3. Այս գործողությունների արդյունքում ձևավորվում է վերջնական հաշիվ։
13.4. Բաժանորդային Պայմանագրի լուծումը, անկախ դրա հիմքերից, չի ազատում Ձեզ մինչև լուծման պահը և դրա հետ կապված Oպերատորի հանդեպ Ձեր ունեցած պարտավորություններիպատշաճ կատարումից, այն է՝ վճարել Ձեր պարտքը, բոլոր կիրառելի տույժերը, տուգանքները,հրաժարագինը կամ Բաժանորդային Պայմանագրով սահմանված այլ վճարները:
13.5. Այն դեպքերում, երբ Ամրակցված ցանցով Ծառայություններ մատուցելու համար Բաժանորդային Պայմանագրի կնքումից հետո սահմանված ժամկետում Բաժանորդը հնարավորություն չի ընձեռնում Օպերատորի մասնագետներին Տարածքում տեղադրել և կարգաբերել Սարքը և միացնել այն Օպերատորի Ցանցին, Բաժանորդային Պայմանագիրը համարվում է լուծված համապատախան Ծառայության մասով:
13.6. Այն դեպքում, երբ Բաժանորդը չի ցանկանում ստանալ Բաժանորդային Պայմանագրում նշված որևէ Ծառայություն, սակայն հրաժարվում է այդ մասին համապատասխան դիմում (համաձայնագիր) ստորագրել և շարունակում է օգտվել բաժանորդագրված այլ Ծառայություն(ներ)ից, Բաժանորդային Պայմանագիրը չմատուցված Ծառայության(ներ)ի մասով համարվում է փոփոխված (եթե Օպերատորը նման փոփոխությանը դեմ չէ և/կամ այդ փոփոխությունը որևէ անցանկալի հետևանք չի առաջացնում Օպերատորի համար): Այդ փոփոխությունը Բաժանորդային Պայմանագրում փաստաթղթային տարբերակով չամրագրելու հետևանքով առաջացող բոլոր բացասական հետևանքների համար պատասխանատվությունը ամբողջությամբ կրում է Բաժանորդը:
13.7. Բաժանորդային Պայմանագրի լուծման համար Դուք պարտավոր եք ներկայանալ Օպերատորի Վաճառքի և սպասարկման կենտրոն և լրացնել Օպերատորի կողմից սահմանված ձևի դիմում-հայտ, եթե տվյալ պահին այլ բան սահմանված չէ Օպերատորի կողմից:
13.8. Բաժանորդային Պայմանագրի լուծման դեպքում Օպերատորի հանդեպ Բաժանորդի ունեցած բոլոր պարտքերը (այդ թվում տույժեր, տուգանքներ և այլն) մարելուց հետո Բաժանորդի Հաշվին առկա դրական Հաշվեկշիռը (մնացորդը) հետ ստանալու համար Բաժանորդը պարտավոր է 1(մեկ) տարվա ընթացքում Օպերատորի կողմից սահմանված ձևով դիմում ներկայացնել Վաճառքի և սպասարկման կենտրոն:
13.9. Կանխավճարային համակարգի Բաժանորդային Պայմանագրի լուծման դեպքում Ձեր կողմից վճարված կանխավճարն ենթակա վերադարձման մինչև պայմանագրի լուծումը:
14 Անվտանգություն
14.1. Օպերատորը պատասխանատվություն չի կրում երրորդ անձանց կողմից ուղարկված սպամի, իրականացված հակերային գործունեության, վիրուսների փոխանցման և դրա արդյունքում Ձեզ պատճառված վնասների համար: Դուք պարտավոր եք անձամբ պաշտպանել Ձեր վերջնակետային սարքավորումը և համակարգերը վիրուսներից և այլ անձանց անօրինական միջամտությունից և պատասխանատվություն եք կրում նման վիրուսների կամ անօրինական միջամտության հետևանքով Օպերատորին և/կամ այլ անձանց պատճառված վնասի համար, ինչպես նաև կրում եք նման վիրուսների կամ անօրինական միջամտության հետևանքով առաջացած պարտքերի մարման պարտավորությունը:
14.2. Օպերատորը պատասխանատվություն չի կրում Ծառայությունների և Օպերատորի Ցանցի միջոցով ստացված տեղեկության և բովանդակության ճշտության, օրինականության և որակի, այդ թվում` զանգերի և հաղորդագրությունների բովանդակության համար, եթե Օպերատորը չէ դրանց բացառիկ իրավատերը: Օպերատորի Ցանցի միջոցով ստացված, փոխանցվող կամ օգտագործվող
ցանկացած տեղեկություն, ծառայություն կամ բովանդակություն օգտագործվում է Ձեր ռիսկով և պատասխանատվությամբ, և Դուք եք կրում դրանց հետ կապված մտավոր սեփականության իրավունքների խախտման, ինչպես նաև դրանց անօրինական օգտագործման հետ կապված ռիսկերը:
14.3. Օպերատորն իրավունք ունի Ծառայությունների և/կամ բաժանորդների հեռախոսազանգերի սպասարկման որակի բարձրացման, ինչպես նաև անվտանգության նկատառումներից ելնելով ձայնագրել Ձեր խոսակցությունները Օպերատորի Բաժանորդների Զանգերի կենտրոնի կամ Վաճառքի և սպասարկման կենտրոնների աշխատակիցների հետ: Բաժանորդային Պայմանագրի կնքման պահից Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը այդպիսի ձայնագրման վերաբերյալ և ընդունում եք, որ նման ձայնագրություններն ունեն ապացույցի ուժ:
15. Անձնական տվյալների պաշտպանություն
15.1. Բաժանորդային Պայմանագիրը ստորագրելով Դուք տալիս եք համաձայնություն Ձեր անձնական տվյալների մշակումը Օպերատորի վեբ կայքի այս հղումով հրապարակված https://www.alfatelecom.am Անձնական տվյալների մշակման ծանուցում/անձնական տվյալների պաշտպանության քաղաքականության համաձայն իրականացնելու համար:
15.2. Օպերատորն իրավասու է բացահայտել իր հաճախորդների կողմից օգտագործված ծառայությունների դիմաց վճարումների, պարտքերի, վճարումների սովորությունների կամ պարտավորությունների կամ դրանց կատարման մասին տեղեկությունները՝ «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքներով նախատեսված վարկային բյուրոներին՝ այդ օրենքներով նախատեսված կարգով և սահմաններում:
15.3 Օպերատորը կամ իր գործընկերները, որպես մարքեթինգային կամ առևտրային գործունեության մի մաս, ինչպես նաև պարտքերի հավաքագրման կամ Ձեր Անձնական տվյալների ճշգրտման և թարմացման համար, գրավոր ձևով, հեռախոսով, SMS ծառայության միջոցով կամ այլ կերպ կարող են կապ հաստատել Ձեզ հետ` օգտագործելով Ձեր անձնական տվյալները: Նշվածը ներառում է նաև Օպերատորի կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ Ձեզ տեղեկատվական և գովազդային բնույթի հաղորդագրությունների ուղարկումը: Սույնով Դուք թույլատրում եք այս ձևով կապի հաստատումը Ձեզ հետ:
15.4.Բաժանորդը-պարտավոր եք բաժանորդագրվելիս և Բաժանորդային Պայմանագրի գործողության ողջ ընթացքում ապահովել Օպերատորին տրամադրվող տեղեկատվության ճշգրտությունը և հավաստիությունը և պատասխանատվություն եք կրում դրա համար: Դուք պարտավոր եք Օպերատորին պատշաճ կերպով տեղեկացնել Ձեր վերաբերյալ գրանցված տեղեկություններում (հասցե, բանկային տվյալներ, ֆիրմային անվանում, կազմակերպաիրավական ձև և այլն) տեղի ունեցած փոփոխությունների մասին՝ դրանց իրավական ուժ ստանալու պահից հնարավորինս սեղմ ժամկետներում: Այդ փոփոխությունների մասին Օպերատորին չհայտնելու հետ կապված բոլոր հնարավոր ռիսկերը (բացասական հետևանքները) կրում է բաժանորդը :
15 Պատշաճ ծանուցում
16.1. Ձեր/Բաժանորդի կողմից դիմումում նշված հասցեն, ինչպես նաև կոնտակտային հեռախոսահամարը կհամարվեն հիմք հետագա բոլոր գործառույթների, այդ թվում ծանուցումների համար։ Ծանուցումը կհամարվի պատշաճ կատարված, եթե այն ուղարկվել է Ձեր/ բաժանորդի
կողմից նշված հասցեով, կոնտակտային հետախոսահամարով (SMS) անկախ Ձեր/բաժանորդի կողմից այն ստանալու փաստից։
16.2. Բաժանորդային Պայմանագրի շրջանակներում Ձեր և Օպերատորի կողմից ուղարկված ծանուցումները, այդ թվում` հաշիվները և դիմումները, համարվում են պատշաճ, եթե հանձնվել են առձեռն կամ ուղարկվել են էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով՝ Բաժանորդային Պայմանագրում նշված բնակության/հաշվառման/իրավաբանական կամ փաստացի գործունեության հասցեներով և/կամ էլեկտրոնային փոստի հասցեներով և/կամ հեռախոսահամարներին, եթե այլ բան սահմանված չէ Բաժանորդային Պայմանագրով:
16.3. Դուք ընդունում եք և համաձայն եք, որ Ձեր և Օպերատորի միջև վեճերի ծագման դեպքում դատական կարգով (թե՛ հայցային վարույթի կարգով, թե՛ վճարման կարգադրություն արձակելու գործերի վարույթի կարգով), ինչպես նաև արբիտրաժային վարույթի կարգով վեճը լուծելիս՝ Ձեր և դատարանի (ցանկացած դատական ատյանի), ինչպես նաև Արբիտրաժի, Ձեր և Օպերատորի, Օպերատորի ու դատարանի (ցանկացած դատական ատյանի), ինչպես նաև Արբիտրաժի միջև՝ վարույթների հետ կապված բոլոր ծանուցումներն ինչպես Ձեզ, այնպես էլ Օպերատորին ուղարկվեն էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով՝ Բաժանորդային Պայմանագրում և/կամ Էլեկտրոնային՝ թվային, գրիչով ստորագրելու մասին համաձայնագրում և/կամ այլ համաձայնագրերում նշված էլեկտրոնային փոստի հասցե(ներ)ին և/կամ հեռախոսահամար(ներ)ին: Սույնով Դուք համաձայն եք, որ սույն կետում նշված եղանակներից ցանկացած մեկով կատարված ծանուցումները համարվում են պատշաճ, և դրանց համար ստացման (ընթերցման) մասին հետադարձ ծանուցման (տեղեկացման) պահանջ չի սահմանվում, բացառությամբ էլեկտրոնային փոստով կատարված ծանուցումների, որոնց դեպքում Դուք համարվում եք պատշաճ ծանուցված այն դեպքում, երբ առկա է ծանուցումն ստանալու մասին էլեկտրոնային հավաստում (եթե նույնիսկ բացակայում է այն կարդալու մասին էլեկտրոնային հավաստումը): Սույն կետի նպատակների համար Օպերատորի էլեկտրոնային փոստի հասցեն է info@alfatelecom.am
17 Տարաձայնությունների կարգավորում
17.1. Սույն Պայմանները և Բաժանորդային Պայմանագիրը կարգավորվում և մեկնաբանվում են ՀՀ օրենսդրության համաձայն:
17.2. Օպերատորի և Ձեր միջև սույն Պայմանների կամ Բաժանորդային Պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը (տարաձայնություն) ենթակա են լուծման ՀՀ դատարաններում, իսկ Օպերատորի և ՀՀ-ում հաշվառում չունեցող Բաժանորդների (ՀՀ քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց) միջև սույն Պայմանների կամ Բաժանորդային Պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը (տարաձայնություն) ենթակա են լուծման առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածին համապատասխան: Նշված վեճերի լուծման ժամանակ դատական վարույթի բոլոր նպատակների համար կիրառվում են ծանուցման՝ սույն Պայմանների 16.3 կետի դրույթները:
18. Եզրափակիչ դրույթներ
18.1. Սույն Պայմաններն ուժի մեջ են 2020 թվականի հուլիսի 16-ից:
Եթե մինչև սույն Պայմանների ուժի մեջ մտնելը Դուք Օպերատորի հետ կնքել եք Բաժանորդային պայմանագիր և/կամ օգտվում եք Օպերատորի կողմից մատուցվող ծառայություններից, ընկերության ինտերնետային կայքում կամ զանգվածային լրատվության միջոցներում Օֆերտան՝ (փոփոխություններով և լրացումներով) հրապարակվելու պահից գործում են այդ Պայմանները։ Եթե Դուք 10-օրյա ժամկետում շարունակում եք օգտվել Օպերատորի
Ծառայություններից, ապա սույն Պայմանները համարվում են Ձեզ հետ համաձայնեցված (ակցեպտավորված) և Ձեր կողմից գործողությամբ ընդունված։
18.2. Սույն Պայմաններն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ գործող Ծառայությունների փաթեթը, Սակագնային Փաթեթները/Պլանները, Առաջարկների Նկարագրերը, Ծառայությունների հրապարակված սակագները (Գնացուցակը), Կարգերն ու Կանոնները մնում են ուժի մեջ:
18.3. Բաժանորդային Պայմանագիրը և դրանում կատարվող փոփոխությունները, լրացումները, դրա բաղկացուցիչ մասը կազմող կամ դրան վերաբերող այլ փաստաթղթերը և ծանուցումները կարող են հաստատվել ստորագրությունները և/կամ կնիքները թղթային օրինակների վրա դնելու միջոցով, կնիքի և ստորագրության ֆաքսիմիլային վերարտադրությամբ կամ Օպերատորի կողմից սահմանված այլ կարգով:
18.4. Օպերատորն իրավասու է հայտարարել ակցիաներ (խթանիչ առաջարկներ) և/կամ զեղչեր, որոնք հայտարարված ժամանակահատվածում կհանդիսանան Բաժանորդային Պայմանագրի լրացում և դրա բաղկացուցիչ մասը: Դրանց վերաբերյալ տեղեկությունը, այդ թվում՝ դրանք Ձեր կողմից ընդունելու կարգը, հրապարակվում է Օպերատորի Վեբ կայքում և/կամ հասանելի դարձվում Վաճառքի և սպասարկման կենտրոններում, կամ տարածվում են Օպերատորի կողմից նախընտրած այլ ձևերով:
18.5. Օպերատորն իրավունք ունի ցանկացած ժամանակ (միակողմանիորեն) Բաժանորդային Պայմանագրում, այդ թվում՝ սույն Պայմաններում, Ծառայությունների Սակագներում կատարել փոփոխություններ և լրացումներ, որոնք ուժի մեջ մտնելուց 10 (տաս) օր առաջ հրապարակվում են Օպերատորի Վեբ կայքում (որոնց կարելի է ծանոթանալ նաև զանգահարելով Զանգերի կենտրոն կամ այցելելով Վաճառքի և սպասարկման
.կենտրոններ), ամրակցված ցանցի ծառայությունների դեպքում՝ Կարգավորողի կողմից սահմանված ժամկետներում, իսկ Ծառայություն(ներ)ում ներառված հեռուստաալիքների կազմի փոփոխության և/կամ “Ալֆա Տելեկոմ” ՍՊ ընկերության կողմից և/կամ երրորդ անձի հետ համատեղ հեռարձակվող (վերահեռարձակվող) հեռուստաալիքների հեռուստահաղորդումների բովանդակության փոփոխության կամ դադարեցման դեպքերում՝ ուժի մեջ են մտնում Վեբ կայքում հրապարակելուց 3 (երեք) օր հետո, իսկ այլ ծառայությունների դեպքում՝ կայքում նշված ժամկետներում։
18.6. Պայմանների 18.5 կետի համաձայն կատարվող փոփոխություններին (լրացումներին) համաձայն չլինելու դեպքում, Բաժանորդն իրավունք ունի միակողմանի կարգով լուծելու Բաժանորդային Պայմանագիրը` մինչև փոփոխություններն (լրացումները) ուժի մեջ մտնելու (Օպերատորի կողմից սահմանված) օրը, այդ մասին գրավոր ծանուցելով Օպերատորին, եթե Բաժանորդը չունի Բաժանորդային Պայմանագրով (Համաձայնագրով) սահմանված ժամկետով Բաժանորդ մնալու չկատարված պարտավորություն:
18.7. Բաժանորդների համար բարենպաստ փոփոխությունների (լրացումների) մասին տեղեկությունը Օպերատորի կողմից կարող է Վեբ կայքում հրապարակվել այդ փոփոխություններն ուժի մեջ մտնելու օրը կամ դրանից հետո:
18.8. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաձայն սույն Պայմանների 18.5. կետի Օպերատորն իրավունք ունի սույն Պայմաններում, Բաժանորդային Պայմանագրում, Ծառայությունների Սակագներում պարբերաբար կատարել փոփոխություններ, ուստի Դուք անվերապահորեն ընդունում եք, որ Վեբ կայքում հրապարակված ծառայությունների մատուցման Պայմանների, սակագների, Առաջարկի Նկարագրերի, ինչպես նաև Կարգերի/Կանոնների և այլ տարբերակների միջև հակասության դեպքում գործում են Վեբ կայքում վերջին ամսաթվով հրապարակված Պայմանները, սակագները, Առաջարկի Նկարագրերը, Կարգերն ուԿանոնները:
18.9. Դուք եք պարտավոր անձամբ հետևել (ստուգել) Օպերատորի կողմից սույն Պայմանների, Բաժանորդային Պայմանագրի կատարվող փոփոխություններին, որոնք հրապարակվում են Օպերատորի Վեբ կայքում և/կամ ներկայացվում Վաճառքի և սպասարկման կենտրոններում:Օպերատորն իրավունք ունի ամբողջությամբ կամ մասամբ փոխանցել Բաժանորդային Պայմանագրով ամրագրված իր իրավունքները կամ զիջել իր պարտավորություններն այլ անձի` առանց Ձեր համաձայնության:
18.10. Բաժանորդային Պայմանագրով չկարգավորված Օպերատորի և Ձեր մյուս փոխհարաբերությունները կարգավորվում են ՀՀ գործող օրենսդրության համաձայն:
18.11. Բաժանորդային Պայմանագրի որևէ դրույթ անվավեր կամ առոչինչ ճանաչվելու դեպքում մնացած դրույթները չեն փոփոխվում և մնում են ուժի մեջ:
18.12. Սույն Պայմանները, Բաժանորդային Պայմանագիրը կազմված է հայերեն լեզվով, սակայն կարող է թարգմանվել և զուգահեռ հրապարակվել նաև այլ լեզուներով: Հայերենի և այլ լեզվով հրապարկումների միջև հակասության դեպքում գերակա է հայերեն տարբերակը:
19 Անցումային դրույթներ
19.1. Սույն Պայմանները տարածվում են մինչ սույն Պայմանների ուժի մեջ մտնելը Օպերատորի և Բաժանորդի միջև կնքված նախկին բոլոր Պայմանագրերի (բաժանորդագրությունների) և դրանց հիման վրա մատուցվող Ծառայությունների վրա:
Օպերատորի վավերապայմանները
<< Ալֆա Տելեկոմ >> Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն
Գործունեության հասցե՝ ՀՀ,Կոտայք, գ․ Արգել, 17-րդ փ․, 8-րդ շին.
Ինտերնետային կայք՝ www.alfatelecom.am